Լրահոս
Օրվա լրահոսը

Խնձորի հյութը` երիկամների քարերի, աղեստամոքսային հիվանդությունների, աթերոսկլերոզի, արտրիտի դեպքում

Հունվար 16,2017 12:30

Օրական 3 խնձոր ուտելով` մեկ ամսվա ընթացքում
օրգանիզմի մեջ զգալի կնվազի խոլեստերինի տոկոսը

Խնձորը մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ նյութերի մի հարուստ շտեմարան է։ Բացի վիտամիններից, նրա մեջ կան միկրոտարրեր, օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու), հանքային աղեր՝ հատկապես կալիում եւ մեծ քանակությամբ շաքար՝ գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա։ Սակայն դրանով չեն սպառվում խնձորի օգտակար հատկությունները։ Վաղուց արդեն հայտնի է, որ այն օժտված է նաեւ կանխարգելիչ, մանրէասպան հատկությամբ, որի շնորհիվ մեր օրգանիզմում մասամբ կանխվում են ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման հնարավորությունները։

Խնձորի հյութը լեղամուղ է, միզամուղ, տոնուսավորում է ամբողջ օրգանիզմը, բարձրացնում է դիմադրողականությունը հիվանդությունների հանդեպ, ակտիվացնում երիկամների աշխատանքը։ Խորհուրդ է տրվում օգտագործել երիկամների քարերի դեպքում, միզափամփուշտի, աղեստամոքսային հիվանդությունների, աթերոսկլերոզի, արտրիտի դեպքում։ Լեղապարկի քարերի դեպքում խորհուրդ է տրվում 3 օր շարունակ խմել խնձորի հյութ (ուրիշ ոչ մի սնունդ չընդունելով)՝ յուրաքանչյուր 2 ժամը 1 բաժակ։ Երրորդ օրվա վերջում (ժամը 19-ին) խմել լուծողական կամ հոգնա անել։ Մեկ օրվա ընթացքում լեղապարկի քարերը թափվում են։ Թթու խնձորի հյութը օգտակար է շաքարախտի, փորկապության դեպքում (օրը 3 բաժակ հյութ` 3 անգամ, ուտելուց առաջ)։ Մասնագետները նշում են, որ օրական 3 խնձոր ուտելով` մեկ ամսվա ընթացքում օրգանիզմի մեջ զգալի կնվազի խոլեստերինի տոկոսը։ Հարբուխի դեմ կարելի է պայքարել նաեւ խնձորով։ Կտրատել 3 խնձոր, լցնել եռացող 2 բաժակ ջրի մեջ եւ եփել 20 րոպե, քամել։ Յուրաքանչյուր բաժակին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր եւ խմել օրվա ընթացքում։
Հակացուցումներ. թթու խնձորի հյութը չի կարելի խմել ենթաստամոքսային գեղձի հիվանդության, ստամոքսի ու 12-մատնյա աղիի խոցի, ստամոքսի բարձր թթվայնության դեպքում։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

14.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031