Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի մոտ կործանվել է Boing 747 օդանավը, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 37 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ղրղըզստանի ԱԻՆ կայքը:
Բեռնատար Boeing 747-400 օդանավը կործանվել է այսօր առավոտյան Ղրղըզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի թռիչքուղու 1.5 կմ հեռավորության վրա: Օդանավն ընկել է օդանավակայանի մոտակայքում գտնվող ամառանոցային ավանի վրա, որտեղ ավերվել է 32 տուն: Ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ ուղղությամբ, անձնակազմի անդամների թիվը եղել է 5-ը:
Օդանավի կործանման վայրում աշխատում են փրկարարական ջոկատներ:
Նախապես հաղորդվում էր, որ օդանավը պատկանել է Turkish Airlines ավիաընկերությանը, սակայն ավելի ուշ Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատնից հստակեցրել են, որ այն պատկանում է թուրքական մասնավոր ընկերության:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ