ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան, Հ-33 ու Հ-35 ավտոճանապարհների Ստեփանավան-Ալավերդի հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մինչև 19-րդ կմ հատվածում, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:
Կարդացեք նաև
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ ԱԻՆ