Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը

Հունվար 15,2017 21:14

Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ակտիվ պատրաստվում են կուսակցությունները:  Այսօր՝ հունվարի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողովի ձեւաչափով կազմակերպել էր  քվեարկություն՝ որոշելու կուսակցության համամասնական ցուցակը:

Կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ 35 հոգանոց (որից 4-ը ընտրացուցակում չկային) ցուցակում առաջին 6 տեղերը ամենաբարձր միավորներով զբաղեցնում են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը եւ Լենա Նազարյանը: «Մենք մեր ցուցակը ձեւավորեցինք ամենադեմոկրատական ձեւով՝ 276 հոգուց բաղկացած պատվիրակների խմբով»,-նշեց Ալեն Սիմոնյանը:

Ընտրական հանձնաժողովի նախագահ Գոհար Աբաջյանն էլ նշեց, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող 276 հոգուց մասնակցել են 205 հոգի: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ քվեարկությանը մասնակցել են նաեւ մարզերում. Կապան քաղաքում կուսակցությունն ունեցել է 15 պատվիրակ, որոնք ընտրելու իրավունք են ունեցել, բոլորն էլ մասնակցել են ընտրությանը, Ստեփանավանում 8 պատվիրակից  7 հոգին են մասնակցել, Վանաձոր քաղաքից 10-ից՝ 9 եւ Գյումրիի 13 պատվիրակից՝ 9:

Քվեարկողը՝ առաջադրված 31 թեկնածուներից 10-ի անվան դիմաց 1-10 բալային սանդղակով գնահատել է, որոնցից էլ առանձնացել են առավելագույն միավորներ հավաքած 5 թեկնածուները:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հաբերություն ձեզ,
    եւ աստիճանական հաջողություններ:

    Այս է ճիշտ ճանապարհը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031