Mail on Sunday-ի այսօրվա համարի ֆուտբոլային գլխավոր հերոսը Հենրիխ Մխիթարյանն է: Մեր կիսապաշտպանը մեծ հարցազրույց է տվել բրիտանական հեղինակավոր պարբերականին: Ահա որոշակի հատվածներ այդ հարցազրույցից.
Յուրգեն Կլոպպի մասին
Նա միշտ քո կողքին է, եթե դու ունես խաղային կամ կյանքի պրոբլեմներ: Նա շատ լավ մարդ է: Կլոպպն ինձ շատ է օգնել, քանի որ ես շատ էի մտածում ֆուտբոլի մասին: Միշտ պարտությունները շատ լուրջ եմ ընդունում, միշտ հիշում էի բաց թողած պահերը: Նա ինձ միշտ ասում էր, որ սա կյանք է և եթե գալիս է հաջորդ շանսը, դու պետք է ճիշտ տրամադրվածություն ունենաս, որպեսզի օգտվես:
ՍԻԹԻԻ հետ չստացված խաղի մասին
Կարդացեք նաև
Ես սովորել եմ մի բան, որ բոլորը թույլ են տալիս սխալներ և դաշտում թույլ տված սխալների համար պետք է չանհանգստանալ, այլ հետևություններ անել: ՍԻԹԻԻ դեմ ես շատ վատ խաղացի: Փորձեցի հասկանալ ինչն եմ սխալ արել, որ հետո դա չանեմ: Խոսեցի Մոուրինյոյի հետ: Նրա հետ զրուցելուց հասկանում ես, թե որքան վստահություն է նա քեզ տալիս: Խոսել եմ նայել գործակալիս՝ Մինո Ռայոլայի հետ: Մենք առաջին հերթին երկու լավ ընկերներ ենք: Նա ինձ ասաց՝ դա կյանքի փորձ է և դու կսկսես լավ խաղալ ՅՈՒՆԱՅԹԵԴՈՒՄ:
ՕԼԴ ՏՐԱՖՈՐԴՈՒՄ առաջին զգացողությունների մասին
Երբ առաջին ՕԼԴ ՏՐԱՖՈՐԴՈՒՄ անգամ ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆԻ դեմ խաղում դուրս եկա փոխարինման՝ լարվածությունս շատ մեծ էր: Ես երեխա չեմ, բայց երբ 75 հազար հանդիսականը քո անունն է բղավում, դա քեզ երջանիկ է դարձնում: Հետո հասկացա, որ պետք է սառնասիրտ լինել և հանգիստ խաղալ:
2013-ին ԼԻՎԵՐՊՈՒԼ տեղափոխվելու խոսակցությունների մասին
2-3 անգամ խոսել եմ Բրենդան Ռոջերսի հետ: Նա ասում էր, որ ցանկանում է խաղամ Ջերարդի և Սուարեսի հետ: Ես մի կողմից մտածում էր, պետք է ընդունեմ այդ մարտահրավերը, բայց մյուս կողմից՝ որ Ուկրաինայի առաջնությունից հետո դժվար կլինի Պրեմիեր Լիգայում: Երկու շաբաթից Կլոպպը դադարեցրեց իր արձակուրդը և հատուկ եկավ իմ խաղը տեսնելու: Հետո մենք հանդիպեցինք և ես որոշեցի տեղափոխվել Դորտմունդ: Կարծում եմ դա ճիշտ որոշում էր:
Մոուրինյոյի և Կլոպպի առանձնահատկությունները
Մոուրինյոն շատ ընկերական է, բայց կարող է մի քիչ ավելի բարդ: նա քեզ կօգնի և քեզնից կքաղի մաքսիմալը: Միգուցե, նա չի ողջագուրվում իր ֆուտբոլիստների հետ, ինչպես ասենք Կլոպպը, բայց դու միշտ զգում ես նրա վստահությունը, որը շատ կարևոր է ֆուտբոլիստի համար: Նրանք տարբեր են, տարբեր մեթոդներով են վստահությունը փոխանցում: Մեկը գրկում է, մյուսը՝ զրուցում: Բայց օրինակ Ֆելայնին գրկախառնության է արժանանում, երբ գոլ է խփում:)
Կարիճ-գոլի մասին
Այս գոլի տեխնիկական մասին չեմ խոսում: Դրանով ես ցանկացա ցույց տալ, որ ես եկել եմ մեծագույն ակումբ: Այնպես չէ, որ դու դուրս ես գալիս մարզադաշտ և ասում՝ ես հիմա կանեմ դա: Ես միշտ մտածում եմ՝ անել մաքսիմալն իմ թիմի համար: Ինձ չի անհանգստացնում, այն կճանաչվի մրցաշրջանի լավագույն գոլ, թե ոչ: Ես այդ պահին չէի էլ մտածում, որ այդպիսի գոլ կարող եմ խփել: Ես այդ պահին որոշեցի, հարվածել հենց այդպես: Չեմ էլ ցանկանում համեմատել Ժիրուի գոլի հետ: Մեր գոլերը տարբեր էին՝ տարբեր խաղեր, տարբեր իրավիիճակներ: Երկուսն էլ հրաշալի էին, որոնք օգնւմ են Պրեմիեր լիգային դառնալ այսպիսին: