REPAIR Այս հարցազրույցում Ալի Բայրամօղլուն բացատրում է, թե ինչ է նշանակում ազգային ինքնություն հասկացությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱԶԿ-ի համար՝ պարզաբանելով այդ ինքնության ձեւափոխման ուղղությամբ կուսակցության որդեգրած ռազմավարությունը: Ըստ քաղաքագետի՝ ԱԶԿ-ն փորձում է կառուցել նոր քաղաքական եւ քաղաքակրթական կարգ, որը հիմնված է օսմանյան պատմության, թուրքական ազգայնականության և իսլամական ինքնության վրա: Ալի Բայրամօղլուն խոսում է նաեւ ԱԶԿ-ի ժողովրդավարական բարեփոխումների բնագավառում վերցրած ուղղությունից 2010-ից կատարված շրջադարձի մասին: Միաժամանակ նա բացատրում է Էրդողանի կարգավիճակի փոփոխության պատճառները (ով որոշ դիտորդների կողմից ներկայացվում էր որպես պահպանողական դեմոկրատ, իսկ ապա՝ որպես իսլամական-ազգայնական) և ասում, որ այն արժեքները, որոնց վրա հիմնվում է ԱԶԿ-ն ազգային ինքնություն կառուցելիս, հիմնականում ավանդությունն է և իսլամական ու նահապետական կարգը:
Թուրքիայում ինքնության հարցի վերաբերյալ Արդարություն եւ Զարգացում կուսակությունն ու Էրդողանը գաղափարական կամ քաղաքական ինչպիսի՞ կեցվածք ունեն։
Էրդողանը տարիների ընթացքում տարբեր ուղիներ է ընտրել, որը մեծամասամբ Թուրքիայի եւ համաշխարհային կոնյունկտուրայի հետ միասին փոխվել է։ Կարող ենք ասել՝ առաջին փուլն ավելի ռեֆորմիստական էր, հետեւաբար ինքնության վրա ավելի քիչ կենտրոնացած։ Սակայն, հատկապես 2013-ից հետո՝ Արաբական գարունից բխող իսլամական հռետորաբանության հետ մեկտեղ Էրդողանը պետության ներսում մղած պայքարում հաղթանակ տարավ եւ այսպիսով սկսվեց մի ժամանակաշրջան, երբ ոչ լիբերալ, ինքնության վրա կենտրոնացած քաղաքականությունն առաջնային պլանում հայտնվեց։ Թուրքիայում ինքնությանն առնչվող քաղաքականությունների եւ ավտորիտարիզմի առավել առաջնային դիրքերում լինելը բարեփոխումներից եւ ժողովրդավարականությունից հեռանալու արտացոլումը եղավ։
Իրենից ի՞նչ է ներկայացնում այդ քաղաքականությունը։
Շատ ձեւերով կարելի է բացատրել։ Նեո-օսմանականություն, ԱԶԿ-ի լեզվով ասած` տեղական ազգային ինքնություն։ Բայց կարող ենք նաեւ փորձ անել հետեւյալ կերպ բացատրել. Արեւմուտքի հետ որոշակի հարաբերություններ ունի, բայց Արեւմուտքի համամարդկային արժեքներից ու մշակույթից հեռու քաղաքական նոր փուլ, քաղաքակրթության կառուցման փնտրտուքներ։ Իհարկե, այդ փնտրտուքն անխուսափելիորեն հղում է տալիս Օսմանյան կայսրությանը, թուրք ազգայնականությանը, մահմեդական ինքնությանը։ Որքան էլ, որ կրոնապաշտությունը, ազգայնականությունը, ավանդույթները քաջածանոթ լինեն, միեւնույնն է ԱԶԿ-ի հետ նոր ձեւ են ստացել։ Ավելի ինքնավստահ, Միջին Արեւելքում միջամտելու ցանկություն ունեցող, ռազմական ուժն ավելի ազդեցիկ կերպով օգտագործել ցանկացող, ավելի շատ համառող քաղաքական մոդելի փնտրտուքների մեջ են։ Այդ իսկ պատճառով կարող ենք ասել, որ ավտորիտարիզմին զուգընթաց այսօր Թուրքիայում իշխում են կրոնապաշտ տեղական ինքնության վրա կենտրոնացած քաղաքականությունները։
Կարդացեք նաև
Կարո՞ղ ենք ասել, որ քեմալիզմից ձեռբազատվելու ճանապարհին են։
Կախված է նրանից, թե ինչ նկատի ունենք, ամեն դեպքում շատ զորավոր արտահայտություն կլինի։ Քանի որ քաղաքական մտադրություններն ու սոցիալական կառույցները միշտ չէ, որ համընկնում են։ Երբ հարցին մոտենում ենք, որպես սոցիալական հյուսվածք, ապա պետք է նշել , որ 1700-ականների սկզբից ի վեր պահպանողականները, աշխարհիները, ոչ-մահմեդականներն այս հողերում միասին են ապրել։ Սակայն, այստեղ հարցը միայն միասին ապրելը չէ, այլ մի հյուսվածք, որը տարբեր քաղաքակրթությունների կողք կողքի է բերել։ Մի խումբը կարող է գերիշխել մյուսին, ի վերջո քեմալականները երկար տարիներ կրոնապաշտներին գերակշռել են։ Այսօր կարող է դրա ճիշտ հակառակը լինել։ Սակայն, այս զարգացումը, այլ խմբերի գոյությունը ոչնչացնելու ուղղությամբ շատ դժվարությամբ առաջխաղած կգրանցի, քանի որ այս հասարակությունն այդ կարգվիճակը չի կարող հանդուրժել եւ բազմաթիվ խնդիրներ երեւան դուրս կգամ։
Ինչ խոսք, որոշակի իմաստով քեմալիզմից ձեռբազատվել խոսքը ճիշտ է, քանզի քեմալիզմի որդեգրած աշխարհիկ, արեւմտյան երկրների գաղափարախոսության փոխարեն ավելի կրոնապաշտ, տեղական արժեքների վրա հիմնված պահպանողական գաղափարախոսություն է կառուցվում։ Կարող ենք հետեւյալն ասել՝ Մուսթաֆա Քեմալը մոդերնիստ հանրապետություն հիմնադրեց, Թայիփ Էրդողանն այդ հանրապետությանը պահպանողական երանգներ ավելացրեց եւ դարձավ պահպանողական հանրապետության հիմնադիրը, ինչի արդյուքնում էլ այդ չափ աջակցություն ստացավ։
Սակայն, եթե քեմալիզմը որպես մտածողություն ընդունենք, ապա կարող ենք ասել, որ որեւէ ձեռբազատմանմասին խոսք լինել չի կարող ։ Քանի որ ինչ-որ քեմալիզմն է արել, նույնն էլ Էրդողանն է անում։ Սա նշանակում է մի հասկացություն, երբ պետության գերիշխող քաղաքականությունը մշակույթի, տնտեսության եւ հասարակական կյանքի վրա գերիշխանություն է հաստատում, ինչպես օրինակ ստալինիզմը, քեմալիզմը կամ ցենտրալիզմը։
Նկատի ունեք, մեկը մյուսին չի՞ կարող ոչնչացնել։
Այո, չի կարող ոչնչացնել։ Քաղաքական իմաստով կողք կողքի կարող են ապրել, մտածողության տեսակետից էլ շատ տարբեր չեն։
Դուք երկար ժամանակ ԱԶԿ-ի բարեփոխումների ջանքերին աջակցել եք։ Ըստ Ձեզ, ԱԶԿ-ն, ժողովրդավարականացումից եւ բարեփոխումներից ո՞ր փուլում հրաժարվեց։
Մանրակրկիտ պատասխան պահանջող հարց է, բայց համառոտ այսպես կարող ենք ասել. Որպես ժամանակահատված այդ փուլը տեղավորվում է 2010-2013–ի արանքում։ Ավելի ճիշտ կլինի սկսել միջազգային կոնյունկտուրայից։ Երբ Արաբական գարունը սկսվեց՝ Թուրքիան որպես մոդել երկիր էր ընկալվում։ Թայիփ Էրդողանը Կահիրե գնաց եւ աշխարհիկության արժանիքների մասին խոսեց։ Արաբական գարնան ձախողմամբ դիրքերը փոխվեցին։ Էրդողանը «Մահմեդական Եղբայրների» եւ Համասի համար Արեւմուտքի հետ վեճի մեջ մտավ եւ իրավիճակը շատ արագ համաշխարհային լեզվից եւ արժեքներից զատվեց։ Արաբական գարնան հռետորությունը Թուրքիայում ավելացրել է Իսլամի երագները։
Հաջորդիվ տնտեսությունն է գալիս։ Թուրքիան լիբերալ եւ նեո-լիբերալ քաղաքականություններից օգտվելով տնտեսական աճ գրանցեց։ Բայց երբ ալիքը փոխվեց, տնտեսապես աճելու հնարավորությունները վերջացան, Արեւմուտքի տնտեսական մոդելից էլ կամաց-կամաց հեռացումը նկատելի դարձավ։ 2010 թվականի սկզբից Էրդողանը սկսեց միջամտել Կենտրոնական բանկին եւ խաղաց շուկայական տնտեսության հետ։
Երրորդ գործոնը Գեզի այգու դեպքերի ժամանակ տեղի ունեցած մեծ բաժանումն է։ Գեզիյի դեպքերը Թայիփ Էրդողանի եւ նրա վարած քաղաքականության արդյունքում ԱԶԿ-ի դիմաց հայտնված պահանջերն են, որոնց դեմ ԱԶԿ-ն սկսեց պայքարել։ ԱԶԿ-ն առաջին անգամ է, որ հասարակական պահանջի հետ կռվի մեջ մտավ։ Մեկ այլ գործոն է Էրդողանի հաղթանակը հին ռեժիմի դերակատարների հետ պայքարում։ Հաղթեց բանակին։ Հանրաքվեից հետո լուծարեց քեմալական դատաիրավական համակարգը եւ այսպիսով ներպետական պատերազմում հաղթանակ տանելուց հետո շատ հանգիստ սկսեց ինքնությամբ պայմանավորված քաղաքականություն վարել։ Իհարկե կարող ենք անհամար գործոններ թվարկել, բայց կարեւորն այն է, որ սրանցից եւ ոչ մեկը չի կարող միայնակ բացատրել փոփոխությունը։ Պետք է ամենը մեկտեղել։ Ի վերջո լիբերալ դեմոկրատ ալիքով շարժվող ԱԶԿ-ն այսօր ճիշտ հակառակն է անում եւ հակալիբերալ ուղի է բռնել։
Էրդողանը 2011թվականին Կահիրեյում ունեցած ելույթից հետո բնութագրվում էր, որպես պահպանողական դեմոկրատ, սակայն,այսօր խոսքը գնում է իսլամիստ ազգայանական կերպարի մասին։ Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը։
Իրականում սրանք միայն եզրույթներ են։ Երբ պահպանողական դեմոկրատ արտահայտությունը մեջտեղ ելավ, ես բազմիցս նշել եմ դրա անիմաստ լինելու մասին։ Պահպանողական դեմոկրատը Արեւմտյան մշակույթին պատկանող եզրույթ է, սակայն ԱԶԿ-ն իր համար ինքնություն փնտրելիս նման մի եզրույթով հանդես եկավ։ Բայց Թուրքիայում դրա համարժեքը չկա։ Այդ օրերին ԱԶԿ-ն բարեփոխումների, մենք էլ ԱԶԿ-ի կարիքն ունեինք։ Հույս ոնեինք, որ լավ կլինի, սպասեցինք, համառեցինք։ Այդ իսկ պատճառով, այն ժամանակ գրավված դիրքները սրան էին ուղղված, կարող էին հակառակ արդյունք տալ եւ տվեցին՝ դիմակը պատռվեց։
Ինչո՞ւ այդպես եղավ։
Քանի որ մեր դիմաց կանգնած դերակատարը լիբերալ, համամարդկային արժեքներ կրող դերակատար չէ։ Ճիշտ հակառակը թուրք եւ կայսրության հողերի ամենապահպանողական հատվածից է սերում։ Անկախ նրանից, թե որքան եւ ինչ է փոխվել։
Որքան էլ, որ փոփոխված լինի, միեւնույնը պնդումը, որ այսօր առաջ է քաշվել հիմնված է «Ես կարող եմ ստեղծել Արեւելյան քաղաքակրթություն եւ դա կանեմ իմ հավատքով եւ ազգայնականությամբ» գաղափարախոսության վրա։
Ձեր կարծիքով, որտե՞ղ եք սխավել։
Չեմ կարծում սխալվելու հարց կա։ Ըստ իս, շարունակականություն գոյություն ունի։ Թայիփ Էրդողանը շատ կարեւոր հարցերում է հաջողել։ Նախեւառաջ միջին խավ ստեղծեց եւ հասարակության մեջ այդ խավին 21տոկոսից 41-ի բարձրացրեց։ Որքան էլ, որ դա Արեւմտյան լիբերալիզիմի հաշվին արած լինի, այդուամենայնիվ, դյուրին բան չէր եւ հաջողեց։ Երկրորդ, հասարակության կրոնապաշտ հատվածը հավասարվեց աշխարհիկ հատվածին։ Թուրքիայի պահպանողականներն այս հավասարությունն ընկալեցին որպես ժողովրդավարացում։ Նրանց համար ժողովրդավարացումը խոսքի, մամուլի կամ անհատի ազատությունները չեն, այլ մյուսների հետ հավասար լինելը, նույն իրավունքներից օգտվելը։ Մենք ցանկացանք, որպեսզի անցում կատարվի դեպի երկրորդ փուլ, բայց ցավոք այդպես էլ տեղի չունեցավ։ Եթե համաշխարհային կոնյունկտուրան այլ լիներ, Ֆեթուլլահ Գյուլենը չլիներ, գուցե բոլորովին այլ զարգացումներ լինեին։ Սակայն, ինչպես երեւում է, Էրդողանի ղեկավարած Թուրքիայում փոփոխությունները մինչեւ այս կետն էին։
Ըստ Ձեզ, Էրդողանը Արեւմտականությունը կամ Արեւմտյան արժեքներն ինչի՞ հիման վրա է բնութագրում։
Համամարդկային արժեքների տեսակետից եմ ասում՝ չեմ կարծում, որ Էրդողանն անհատական ազատության եւ արժեքների հետ շատ համերաշխ է ապրում։ Սա Արեւելյան եւ Արեւմտյան մշակույթների միջեւ առկա հիմնական տարբերություններից մեկն է եւ քրիստոնեության կամ մահմեդականության հետ որեւէ կապ չունի։ Օրինակ հայերը քրիստոնյա են, բայց Հայաստանի արժեքային համակարգը շատ նմանեցնում եմ այստեղինին։ Մի ըմբռնում, ըստ որի հնազանդությունը, հիերարխիան եւ ավանդույթը գերիշխում են։ Մինչդեռ Արեւմուտքում ճիշտ հակառակն է՝ առաջնային պլան են մղվում այնպիսի արժեքներ ինչպիսիք են ազատությունը եւ հավասարությունը։ Հետեւաբար Թայիփ Էրդողանի համար ազատություն եւ հավասարություն կա այնքանով, որքանով իրեն անհրաժեշտ է։
Մենիշխանությունը միատարր ինքնության անցում չի՞ նշանակում։ Միատարր ասելով` նկատի ունեմ թուրքացման քաղաքականությունները։
Չեմ կարծում, որ իրենց առաջ թուրքացնելու խնդիր են դրել։
Այդ դեպքում ինքնությունն ինչի՞ հիման վրա են կառուցում։
Ավանդույթի հիման վրա՝ իսլամիստ եւ հայրիշխանական ռեֆերանսների հիման վրա։ Մենիշխանություն ասելով, նկատի ունեմ հնաձանդության, հիերարխիայի եւ քաղաքականության ամեն ինչից վեր արժեք լինելը, եւ ուժը մեկ ձեռքում հավաքվելու օրինականություն։ Այս ամենի հետեւում բնականաբար պետք է փնտրել ազգայնականություն եւ իսլամ, սակայն, այն ինչ որպես ռեֆերանս է ընկալվում այսպես թե այնպես կապվում է այդ երկուսի հետ։ Օրինակ իսլամում լիդերն իմամն է եւ նրան ընդդիմադիր չես կարող լինել, այլ խորհրդատվություն ստանալ։ Եթե այդ իմամը շարիաթին չի համապատասխանում, այդ ժամանակ կարող ենք բողոքարկել։ Կարծում եմ Էրդողանի մտքում հենց այսպիսի մի բնութագիր կա։ Սակայն, դա ոչ թե իսլամիզմ է, այլ հայրիշխանություն։ Երբ ազգայնականության տեսանկյունից ենք նայում, ապա հստակ է՝ այս երկրում ամենից մեծ սարսափը բաժանվելու վախն է։ Դա է պատճառը, որ թուրքական պատմության մեծ մասը թուրքացման վրա է հիմնված։ Ազզայնականության հոսանքն առանց փոխվելու բանակից պետությանը, պետությունից էլ ԱԶԿ-ին է անցել։ Այսօր ոչ թե էլիտ այլ ավելի ցածր խավերից եկող մահմեդականներ են երեւան գալիս։ Թուրքացմանը միայն քրդական հարցի շրջանակում է գործում, այդ հարցում էլ բաժանման շեմին են։
Իսկ Ալեւիները, ո՞րն է նրանց վերաբերյալ կեցվածքը։ ԵՄ բարեփոխումների շրջանակներում սպասվող եւ Ալեւիներին վերաբերող փոփոխություններն այդպես է կյանքի չկոչվեցին։
Ալեւիների կարգավիճակը շատ չի փոխվել։ Մասնակի քննարկվել է, մասնակի էլ անտեսվել։ Այսօր շատ վայրերում փաստացի աղոթատեղիներ(Ջեմի տներ)կան։ Փոխադարձ զայրույթը փոքր-ինչ պակասել է, բայց էրդողանը եւ իր շրջապատն այդքան էլ ջերմ չեն վերաբերում աղոթատեղիների՝ մզկիթների եւ Ջեմի տների հավասարաչափ շատացմանը։ Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ այս հարցի վրա նորից կանգ առնի, առանց այն էլ վտնագավոր թեմաներ են։ Քանզի, Թուրքիայում զգալի Ալեւի հատված կա եւ շատ ձեւերով ինտեգրված են պետությանը։ Բացի դրանից, թուրք ձախակողմյանների կարեւոր մասնիկն են կազմում, թեպետ որպես քաղաքական դերակատար երբեք առաջնային պլանում չեն եղել։ Այն պահին, երբ առաջնային պլան դուրս գան, Թուրքիայում ներքին պատերազմ կսկսվի։ Ալեւիների հարցը քրդականին չի նմանվում, այստեղ խոսքը գնում է կրոնական ուղղվածությանմասին։ Հետեւաբար, սա մի հարց է, որին մոտենում են կրոնական եւ մշակութային համատեքստում։
Իշխանությունն այսօր ԱԶԿ-ի թե՞ Էրդողանի միջոցով պետք է սահմանել։
Ավելի ճիշտ կլինի Էրդողանի հիման վրա սահմանել։
Հարցազրույցը Լիլիթ Գասպարյանի