Անգլիայի պրեմյեր լիգայի 21-րդ տուրում այսօր ՄՅՈՒ-ն «Օլդ Տրաֆորդում» ընդունում է «Լիվերպուլին»: Հաղթանակն անչափ անհրաժեշտ է երկու թիմերին էլ. ՄՅՈՒ-ին՝ մրցաշարային աղյուսակում ՉԼ-ի գոտի մտնելու եւ առաջնության ավարտին մեդալների հավակնելու, «Լիվերպուլին»՝ երկրորդ հորիզոնական բարձրանալու եւ առաջատար «Չելսիից» միավորների տարբերությունը կրճատելու համար:
ՄՅՈՒ-ի երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին տեսնում են մեկնարկային կազմում եւ նրանից մեծ ակնկալիքներ ունեն այս խաղում:
«Երբ Մխիթարյանը խաղադաշտ մտնում է մեկնարկային կազմում, ՄՅՈՒ-ի յուրաքանչյուր 7-րդ հարվածն ավարտվում է դարպասի գրավումով, իսկ երբ նա լինում է պահեստայինների նստարանին, թիմի «կրակոցների» արդյունավետությունը նվազում է ամբողջ քառորդով»:
«Մենք այսօր հիանալի թիմ ունենք, որի կազմում հայտնվել են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Միկին, Զլատանը, Պոլը… Հիմա մենք հասել ենք մեր աստղային ժամին: Տղաները պետք է այսօր վարեն խաղադաշտը»:
Կարդացեք նաև
«Անհրաժեշտ է խաղալ այնպես, ինչպես վերջին հանդիպումներում: Իբրային, Միկիին եւ Կարրիկին պետք է նետել մարտի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ