Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 46-ամյա Արշակ Մելքոնյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, իր վարած Volkswagen Jetta մակնիշի 71 ՍN 711 համարանիշի ավտոմեքենայով դեպի Սևան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մելքոնյանը տեղում մահացել է: Փրկարարներն ու ոստիկանները մեծ դժվարությամբ են կարողացել դարձի բերել ավտոմեքենան, որից հետո դին դուրս է բերվել և տեղափոխվել Հրազդանի դիահերձարան:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում