Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 14-ին այցելել է Պատարա գյուղ եւ հանդիպում ունեցել Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների ու շրջանի համայնքների ղեկավարների հետ:
Քննարկվել են շրջանի ու համայնքների 2016 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման նախնական արդյունքները եւ նախանշվել 2017 թվականի անելիքները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ