«Չինարիի դեպքով Ադրբեջանը հետախուզեց ՀՀ-ՌԴ հարաբերությունների որակը, ՀՀ-ի քաշը ՀԱՊԿ-ում, ՀՀ-ի պաշտպանվածության մակարդակը եւ այլն»,-«Դեբատ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Չինարիում հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիային՝ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ նրա՝ այսօր պատերազմի վերսկսման եւ տեղային բախումների մի շարք ռիսկեր կան. «Առաջնահերթ, ՀՀ-ի դերի թուլացումն է միջազգային հարաբերությունների ասպարեզում: ՀՀ-ն «իզոլացված» է այդ համակարգում եւ չի կարողանում իր շահերը սպասարկել: Օրինակ՝ ՀԱՊԿ-ում ստորացուցիչ վիճակում ենք: Ալիեւն ավելի մեծ խոսքի իրավունք ունի, քան մենք: Երկրորդ՝ սիրիական հարցում ռուս-թուրքական պայմանավորվածությունները կարող են բերել որոշ ազդեցությունների՝ հայկական խնդիրների վրա: Երրորդ՝ ռուսական պլանը, որը նախատեսում է հակամարտության ոչ թե լուծում, այլ վերասառեցում՝ տարածքային նոր իրողությունների շրջանակում»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ արցախյան հակամարտության շուրջ հիմնական լարվածությունը սպասվում է այս տարում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ