Լրահոս
Օրվա լրահոսը

«2013թ.-ին ադրբեջանցիները Մեհրաբի զորամասի ճաշարան են հասել». Սերգեյ Շաքարյանց (Տեսանյութ)

Հունվար 14,2017 20:48

«Խնդիրը մեր օրակարգից կվերանա այն ժամանակ, երբ տարածաշրջանում այլեւս չի լինի Ադրբեջան կոչվող պետական միավորը»,-«Դեբատ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԼՂՀ հակամարտության լուծմանը՝ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«90-ականներին էլ նույն խնդիրն է եղել: Անգամ եթե այսօր Մադրիդյան սկզբունքներով ինչ-որ համաձայնություն կնքվի, Արցախի խնդրից բխող մյուս խնդիրները շարունակվելու են, քանի դեռ Ադրբեջանը գոյություն ունի»,-հավելեց նա:

Անդրադառնալով Չինարիում հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիային՝ քաղաքագետը նշեց, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի հանդեպ ռազմական սադրանքներ գրեթե ամեն տարի եղել են. «Հիշում եմ 2010, 2011, 2012, 2013, 2014թթ-ների սադրանքները: Մի դեպք եմ հիշում, երբ մինչեւ Տավուշի մարզի Մեհրաբի զորամասի ճաշարան են հասել՝ 2013թ.-ին: Այդ ինչքա՞ն են հասել անխոչընդոտ: Իշխանավորներից ոչ մեկ ձայն չհանեց՝ ձեռնտու չէր, որովհետեւ ընտրությունների տարի էր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031