«Բուն համաձայնության գալը շատ բարդ է եւ խնդրահարույց: Պետք է հասկանալ՝ այդ խնդրի լուծումը որքանո՞վ է կախված մեզանից»,-«Դեբատ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԼՂՀ հակամարտության լուծմանը՝ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Մեզանից կախված է այնքանով, որ եթե մենք բավարարենք Ադրբեջանի պահանջը, որպեսզի ԼՂՀ-ն պահպանի 1988թ. կարգավիճակը, կարծում եմ՝ միանգամից խնդիրը կլուծենք: Բայց մենք ուզո՞ւմ ենք խնդիրը լուծել այդպիսի պահանջ բավարարելով: Դա հարց է, որի պատասխանը պետք է տա հասարակությունը: Բացի այդ, եթե համաձայնենք դրա հետ, կարո՞ղ ենք ապահովել ՀՀ անվտանգությունը: Այս հարցն էլ լրջորեն պետք է քննարկվի փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում»,-շարունակեց Երվանդ Բոզոյանը:
Նա մեկ այլ հարց բարձրացրեց՝ եթե հասարակությունը դեմ է նշված տարբերակին, ապա ո՞ր մոդելով է առաջնորդվելու: Քաղաքագետի բնորոշմամբ՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի. «Նրանք համոզված են, որ իրենց երկիրը ապագա ունի: Իսկ մեզ մոտ հակառակն է՝ անվստահություն ու հավատի պակաս կա առհասարակ պետության հանդեպ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ