Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատերն են ասում, որ 2017-ին պատերազմ կլինի. դա պարզ է, քանի որ կողմերը չեն հասել իրենց ուզածին». Աղասի Ենոքյան (Տեսանյութ)

Հունվար 14,2017 19:30

«Քաղաքական ուժերն այլեւս չեն խոսում Ղարաբաղյան հակամարտության մասին՝ չհաշված Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը: Այսինքն՝ գնում ենք խնդիրը չլուծելու ճանապարհով»,-«Դեբատ» մամուլի ակումբում այսօր ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Շատերն են ասում, որ 2017-ին պատերազմ կլինի: Դա պարզ է, քանի որ կողմերը չեն հասել իրենց ուզածին: Որքան ժամանակ ձգձգվի, այնքան Ադրբեջանի՝ պատերազմելու հավանականությունը նվազելու է, որովհետեւ այդ ընթացքում ՀՀ-ն ձեռք կբերի համապատասխան զենք»,-հավելեց նա:

Անդրադառնալով ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի փակման հարցին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ դա թուլացնում է ԵԱՀԿ-ի ներկայությունը ՀՀ-ում. «Դա տանում է նրան, որ ՀՀ-ն գնալով միջազգային ասպարեզում ավելի «իզգոյանում» է, ինչը լավ չի: Արցախյան խնդրի լուծման առաջին շրջանում խնդիրը հարցի միջազգայնացումն էր, իսկ հիմա հարցի զարգացումը թողնում ենք Ռուսաստանի հայեցողությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031