Լրահոս
Օրվա լրահոսը

Գարո Փայլանը 3 նիստով հեռացվել է մեջլիսից՝ «ցեղասպանություն»  բառն օգտագործելու համար

Հունվար 14,2017 19:07

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ պատգամավոր Գարո Փայլանը ժամանակավորապես հեռացվել է խորհրդարանից՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ թեժ քննարկումների ժամանակ «ցեղասպանություն» բառը կիրառելու համար: Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը:

Մասնավորապես, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը հայտարարել է, որ 1913­-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և ցեղասպանության հետևանքով այս հողերից կամ աքսորվել են կամ տանջանքների են ենթարկվել»:

Իր այդ արտահայտության համար Փայլանը հեռացվել է մեջլիսի 3 նիստից, որտեղ այս օրերին քննարկվու մ է կառավարման նախագահական կարգին անցնելու հարցը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031