Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության նախարարը հորդորել է սեղմ ժամկետում մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը

Հունվար 14,2017 16:52

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հրավիրել էր խորհրդակցություն խաղող և պտուղ-բանջարեղեն արտադրող մի շարք վերամշակող ընկերությունների մասնակցությամբ՝ մթերումների կազմակերպմանն ու պարտքերի վճարումներին առնչվող խնդիրների քննարկման նպատակով:

«Մեր հիմնական մտահոգությունն է, որպեսզի գյուղացու հոգսը լինի միայն որակով գյուղմթերք արտադրելը, և նա վստահ լինի, որ  մթերքի իրացման խնդիր չի ունենալու, հակառակ պարագայում կվտանգենք գյուղատնտեսության զարգացումը՝ հետընթաց արձանագրելով»,- իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:

Անդրադառնալով նախորդ տարիներին կատարված մթերումների դիմաց չկատարված պարտավորությունների խնդրին՝ գյուղատնտեսության նախարարը հորդորել է վերամշակողներին հնարավորինս սեղմ ժամկետում մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը:

Ընդհանուր առմամբ, վերամշակող ընկերությունները 2016 թվականին գյուղացիական տնտեսությունների հանդեպ ունեն 1505.6 մլն դրամի ֆինանսական պարտավորություն,իսկ 2015 թվականի մթերումների  դիմաց  պարտքը կազմում է  105.6 մլն դրամ:

Վերամշակող ընկերությունների  ներկայացուցիչները նշել են, որ կազմել են մարման ժամանակացույցներ, որոնց  համաձայն  կիրականացվեն  մարումները:

Միևնույն ժամանակ բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են ակցիզային դրոշմանիշերի տրամադրման,   պատրաստի արտադրանքի իրացման և այլ խնդիրների:

Նախարարը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն պատկան մարմինների հետ՝ հնարավոր լուծման ուղիներ գտնելու նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնոթյան հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031