«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված եւ 30 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը դադարեցրել է բողոքի ծայրահեղ միջոցը։
Սակայն սա չի նշանակում, որ Ներսես Պողոսյանը հրաժարվում է իր պահանջներից։
«Երեկ «Նուբարաշեն»-ում նրան տեսակցել է մայրը եւ շատ խնդրել դադարեցնել հացադուլը, քանի որ շատ էր թուլացել։ Ներսեսն էլ չի մերժել մոր խնդրանքը»,- այս մասին հայտնեց Ներսես Պողոսյանի կինը՝ Լիա Պողոսյանը։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում