Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրադարձ հանրաքվեին» ֆիլմի պրեմիերան` Նյու Յորքում

Հունվար 14,2017 15:20

Սույն թվականի հունվարի 4-ին Նյու Յորքում՝ Մանհեթենի «Թրայբեքա ֆիլմ» կենտրոնում, հարյուրից ավել մարդ մասնակցություն ունեցան «Անդրադարձ հանրաքվեին» ֆիլմի պրեմիերային: Ֆիլմը նկարահանել, խմբագրել է կինոռեժիսոր և ակտիվիստ Ռոբերտ Դավիդյանը, ով ծնունդով Նյու Յորքից է: ֆիլմի քրոնիկները բնութագրում են ժողովրդավարական շարժումը Հայաստանի Հանրապետությունում: Ժողովրդի ձայնով և կենդանի գործողությունները ցուցադրելու միջոցով, այն կարևորում է համատարած կոռուպցիայի դեմ պայքարը, որն առավել դրսևորվեց 2015թ-ի դեկտեմբերին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների խայտառակ հանրաքվեի ժամանակ:

Ի տարբերություն պարոն Դավիդյանի այլ երկու ֆիլմերի, որոնք վերաբերում էին Հայաստանում կոռուպցիային` այս վաթսուն րոպեանոց ֆիլմը պատվիրել էին ԱՄՆ-ի «Արդար Հայաստան» կազմակերպությունը և կազմակերպության աջակիցները: Հիմնական առաքելությունն էր ուսումնասիրել իրավիճակը քվեարկությունից առաջ, դրա ընթացքում և քվեարկությունից հետո: Ուսումնասիրության արդյունքներն այժմ ծառայում են որպես նոր հիմնաքար «Արդար Հայաստան» կազմակերպության համար, ինչպես նաև նոր հարթակ` ավելի մեծ նպատակների իրականացման համար, որոնք կմեկնարկեն 2017թ-ին, որպես նոր դարաշրջան Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համատեքստում՝ «Սփյուռք-Հայաստան վերականգնում» խորագրով:

«Այս միջոցառումը հնարավորություն է ընձեռնում բարձրացնել կարևոր հարցեր, և ձգտում է ստանալ գործնական լուծումներ, որոնք ներառում են նաև սփյուռքի մասնակցությունը հատկապես նրանց համար, ովքեր կարծում են, որ Հայաստանի ապագան պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե օլիգարխներին ու բռնակալներին, ովքեր արմատավորվել են համակարգային կոռուպցիայի հետևանքով», – պարզաբանել է Արա Ն. Արազը, ով միջոցառման մոդերատորն էր և «Արդար Հայաստան» կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամը, որի առաքելությունն է կրթություն և ռեսուրսներ տրամադրել քաղաքացիական հասարակությանն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Ֆիլմի հեռարձակումից հետո հրավիրյալ բանախոս, «Freedom House»-ի «Անցումային Երկրներ», ժողովրդավարական կառավարման ամենամյա հարցման նախագծի տնօրեն Նեյտ Շենկկան և մյուս բանախոսներ Ռոբերտ Դավիդյանը և Արա Ն. Արազը, հանդես եկան ելույթով, այնուհետև պատասխանեցին հանդիսատեսի հարցերին և մեկնաբանություններին:

Շատերը զարմանում էին այն փաստից, որ Հայաստանը դասվում է «կիսաավտորիտար ռեժիմ» ունեցող երկրների շարքին՝ ըստ « Freedom House»- ի հարցման: Ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի, որոնք դասվում են  «անցումային կառավարություններ» երկրների շարքին` Հայաստանն ընդհանրություններ ունի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են օրինակ, Ղրղզստանը և Կոսովոն:

Պարոն Շենկկան մի քանի անգամ եղել  է Հայաստանում և ունի լայն գիտելիքներ ամբողջ ԱՊՀ-ի և արևելյան բլոկի երկրների վերաբերյալ: Շտապելով ընդգծել ֆիլմի հիմնական թեզը՝ նա հաստատեց, որ դեկտեմբերի հանրաքվեն, անժխտելիորեն, Հայաստանի անկախությունից հետո բոլոր կոռումպացված ընտրություններից ամենաանհերքելին էր: «Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ոչինչ չէին ակնկալում ընտրություններից զարմանում էին աղաղակող խարդախություններից», – ասել է նա: «Հանրաքվեի վերաբերյալ միայն ԵԱՀԿ զեկույցը պարզորոշ արձանագրում է, որ ընտրությունների արդյունքները փոխվել են: Այն մատնանշում է քվեարկության արդյունքների փաստացի փոփոխություններ»:

Ֆիլմը նաև հստակեցնում է, որ եթե նույնիսկ քվեարկությունը լիներ թափանցիկ, իշխող կուսակցությունն իր ասիմետրիկ հնարավորությունների միջոցով կարող էր փոփոխել այդ արդյունքները՝ հաշվի առնելով ԶԼՄ-ների և դատական համակարգի նկատմամբ իրենց վերահսկողությունը: Միևնույն ժամանակ` պարոն Շենկկան հավաստիացրեց լսարանին, որ նույնիսկ ինտենսիվ արտաքին մոնիտորինգի պարագայում, եթե չհաջողվի ճշգրիտ, իսկական արդյունքի ապահովումը` դա չի նշանակում, որ ձախողվել ենք:  Տեղեկացված լինելով ժողովրդավարության համար պայքարող մյուս ազգերի փորձից՝ նա հիշեցրեց լսարանին, որ «կազմակերպման և մոնիտորինգի այդ քայլը ինքնին նշանակալի է, նույնիսկ այն դեպքում, երբ մոտ ապագայում անմիջական ազդեցություն ու հետեւանքներ չզգացվեն: Համախմբում, կապեր եւ հարաբերություններ են ստեղծվում,  տարածվում երկրի մյուս հատվածներում,  որն օգնում է ձեզ կրկին պատկերացնելու այն երկիրը, որին դուք գնում եք ընդառաջ»:

Ողջ ֆիլմը հստակեցնում է այն փաստը, որ առավել քան պարզ է, որ այս բոլոր ժամանակների ընթացքում՝ համեմատության կարգով, քաղաքացու վստահությունը Հայաստանի կառավարության նկատմամբ ներկայումս ամենացածրն է: Որոշները պնդում են, որ ավելի արմատական մոտեցումներ պետք է ձեռնարկվեն, իսկ մյուսները կողմ են ավելի կայուն ընտրական դիտորդական ցանցի ստեղծմանը՝ որպես հաջորդ կարևոր քայլ:

Ֆիլմի հանդիսատեսներից մեկն առաջարկեց, որ արդեն վաղուց ժամանակն է, որ Սփյուռքը և համայնքային կազմակերպությունները, ինչպես նաև հայկական եկեղեցին դադարեն հովանավորել հայ պաշտոնյաների այցելությունները ԱՄՆ, բոյկոտեն նրանց պատվին կազմակերպված միջոցառումները և միավորվեն` որպես հզոր ձայն՝ ի պաշտպանություն թափանցիկության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների, ինչը կառավարությունը ձախողել է և չի իրականացրել: Այս գաղափարն արժանացավ ծափահարությունների մեծ ալիքի:

Նշվեց նաև, որ, Վաշինգտոնում հիմնված «Global Financial Integrity» հետազոտական կազմակերպությունը հաղորդում է Հայաստանից գրեթե 50% ապօրինի ֆինանսական աճի հոսքերի մասին՝ 1,285 մլրդ  ԱՄՆ դոլլար 2012 թ.-ին, մինչև 1,848 մլրդ ԱՄՆ դոլլար 2013 թվականին: Ի պատասխան այն հարցին, որ իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների դեմ ավելի ճնշող գործողություններ են ձեռնարկվել՝ պարոն Արազը նշել է, որ 2010 թ-ից  2016 թ-ը, ՀՀ ոստիկանության բյուջեն ավելացել է մոտ 50 մլն ԱՄՆ դոլլարով, իսկ ոստիկանական ուժի քանակը 2005 թ.-ից ի վեր 8,875-ից աճել է 18,333՝ 2013 թ-ի տվյալներով:

Մեկ այլ խաղ փոփոխող գործոն ևս բարձրացվեց: Մասնավորապես՝ 2016 թ.-ի ապրիլին  Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմը, երբ հայերը հայտնաբերեցին, որ ՀՀ զինված ուժերն անպատրաստ են եղել դիմակայելու գրոհայիններին: Դա հանգեցրել է լրացուցիչ զոհաբերության և երիտասարդ զինվորների մահվան: Այն փաստը, որ ՀՀ կառավարությունը հիմնականում քնած է կառավարման ղեկին, չեզոքացնում է իշխող կուսակցությանը աջակցելու հանգամանքը: Լսարանից ոմանք իրենց հիասթափությունը հայտնեցին այն կապակցությամբ, որ լավագույն հույսերը իրապես ազատ ու անկախ Հայաստանի համար երկրորդ պլան են մղված՝ հօգուտ ազգային անվտանգության, կայունության և ժողովրդավարության ու իրավունքի գերակայության  կեղծ ընտրության միջև:

Այս և այլ վերջին իրադարձությունները, այդ թվում` անցյալ ամռանը Երևանի ոստիկանությունում պատանդ վերցնելու իրադարձությունները, արդեն իսկ ազդանշան են Հայաստանի մշուշոտ քաղաքական կյանքի: Բնութագրելու համար հայաստանյան իրադարձությունների ընթացիկ վիճակը` պարոն Շենկկան անալոգիայի կարգով օգտագործեց համեմատությունը լարվածության երկու տեկտոնիկ շերտերի միջև՝ ժողովրդի և կառավարության՝ երկրաշարժի ժայթքումից անմիջապես առաջ:

Հարցն այն է, թե ո՞ր ուղղությամբ այն առաջ կգնա: Արդյոք այն կվերածվի՞ լիովին ավտորիտար պետության, թե՞ կդառնա ժողովրդավարություն, որը կվայելի քաղաքացիների, Սփյուռքի և ողջ աշխարհի հարգանքն ու հիացմունքը: Նրանք, ովքեր ցանկանում են լինել վերականգնման գործընթացի մասնիկը, հավատում են երկրորդին:

«Այս միջոցառման դրական արձագանքը ցույց է տալիս, որ Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտության գիտակցումը հասունանում է, և ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև սփյուռքահայերի շրջանակներում», – ասել է «Արդար Հայաստան» հիմնադիր խորհրդի անդամ Թամար Հովսեփյանը: «Երբ մենք առաջին անգամ սկսեցինք այս բաց քննարկումները ներքին մարտահրավերների լրջության մասին, կային իշխանության որոշ ջատագովներ, ովքեր հաճախում էին մեր միջոցառումներին և փորձում ապացուցել հակառակը: Իշխող կուսակցության վստահված անձինք ԱՄՆ-ում հորդորում էին մեր հյուր-փորձագետներին` չհաճախել մեր միջոցառումներին: Սակայն այս նկրտումները նվազել են, քանի որ համայնքի անդամները ավելի ու ավելի հաճախ են ճիշտ հարցադրումներ անում և ակնկալում են նոր պատասխաններ: Իսկ ամենակարևորն այն է, որ նրանք ցանկանում են իրապես ազատ ու անկախ հայրենիք ունենալու երազանքի իրագործման մասնակիցը լինել»:

Ֆիլմում տարբեր շահագրգիռ կողմեր, ակտիվիստներ և մտածող ղեկավարներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ ուղղակիորեն դիմում են դիտողներին և կոչ անում կանգնել ժողովրդի հետ և մասնակցել` որպես միասնական ուժ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման աջակցության համար: Ինչպես ֆիլմում մի փորձագիտական վերլուծաբան ընդգծեց, – «Հայաստանի` դեպի ճշմարիտ ժողովրդավարության ճանապարհին կանգնեցնելու հիմնաքարը ազատ և արդար ընտրություններն են»: 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` բազմաթիվ ակտիվիստներ կոչ են արել սփյուռքահայերին գրանցվել դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ոմանք նշում են, որ այն ընտրատեղամասերը, որտեղ դիտորդների ուժեղ հսկողություն է եղել վիճակագրորեն տարբեր արդյունքներ են ունեցել, քան նրանք, որոնք առանց դիտորդների են եղել: Այսպիսով դիտորդները իրենց դրական ազդեցությունն են ունեցել իրենց մասնակցության շնորհիվ:

Այդ նպատակով, «Արդար Հայաստան»-ը հայտարարել է, որ մարտի 29-ից ապրիլի 5-ը կազմակերպում է խմբակային առաքելություն Հայաստանում, որը կոչվում է «Թափանցիկության արշավ 2017 »: Ճանապարհորդությունը համընկնում է խորհրդարանական ընտրությունների ժամանակաշրջանի հետ: Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու որպես դիտորդներ, իսկ շաբաթվա մնացած ժամանակահատվածում աշխատելու են  ժողովրդավարության խմբերի և ակտիվիստների, լրագրողների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ընդդիմադիր կուսակցությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ, ովքեր  ներգրավված են հակակոռուպցիոն և ժողովրդավարության ջանքերի հաստատման մեջ:

Այցելությունը Հայաստան կներառի նաև առողջ մշակութային և սոցիալական բաղադրիչներ՝ սկսած հյուրասիրություններից մինչև արվեստի նոր միտումներ: Կլինի նաև հատուկ հրաժեշտի միջոցառում: Լրացուցիչ տեղեկությունների համար, այցելեք:

«Անդրադարձ հանրաքվեին» ֆիլմի երկրորդ ցուցադրությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ հունվարի 19-ին Սրբոց Ղևոնդյանց հայկական եկեղեցում: Դրան կհաջորդի քննարկում, որին կրկին կմասնակցի «Freedom House» կազմակերպության անդամ Նեյտ Շենկկան:

Միջոցառումը հովանավորում է համայնքային կազմակերպությունների, այդ թվում` Արդարություն Հայաստանի, Նյու Յորքի հայկական վերածնունդի, Թուֆենկյան հիմնադրամի, Սոցիալապես համապատասխան կինոփառատոնի(SR), Ամերիկայի Մեծ հայկական ցանցի, Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության-Ռամկավարների, Նյու Յորքի հայկական ուսանողների ասոցիացիացիայի և Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի կողմից:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031