ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնց ժամկետն ավարտվում էր մարտին: Այս մասին ասվում է Օբամայի՝ Կոնգրեսի երկու պալատների ղեկավարներին ուղարկված նամակում:
«Այն գործողությունները և քաղաքականությունը, որոնց պատասխանում է այս հրամանը (պատժամիջոցների մասին), շարունակում են անսովոր և արտառոց վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականությանը»,- ասվում է նամակում:
Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ ԱՄՆ առաջին պատժամիջոցները սահմանվել են 2014թ. մարտի 6-ին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև