Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս 156 օր է անհրաժեշտ լինելու, որպեսզի 2018-ից հետո Կարեն Կարապետյանը կարողանա զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը. «ՀԺ»

Հունվար 14,2017 11:26

Նոր Սահմանադրությամբ 148 հովածում (որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլին) ասվում է, որ կառավարության անդամը, նաեւ վարչապետը պետք է բավարարի պատգամավորի վրա տարածվող պահանջներին: Սա նշանակում է, որ 2018-ի ապրիլից վարչապետը պետք է վերջին չորս տարում մշտապես բնակված լինի ՀՀ-ում՝ բնակության ցենզի հաշվարկն էլ պետք է կատարվի նույն կարգով, ինչ պատգամավորի դեպքում: «Ընտրական օրենսգրքով» սահմանված է, որ պատգամավորի թեկնածուն պետք է նախորդող 4 տարիների ընթացքում 731 օր, այսինքն՝ չորս տարվա 1460 օրվա կեսից ավելին գտնված լինի Հայաստանում: Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ է նշանակվել 2016-ի սեպտեմբերին: Եթե մինչ 2018-ի ապրիլ նա դեռեւս մշտապես Հայաստանում բնակվի, կստացվի 575 օր:

Այսինքն, եւս 156 օր է անհրաժեշտ լինելու, որպեսզի 2018-ից հետո նա կարողանա զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը: Եթե Ռուսաստանում աշխատելու ընթացքում նույնիսկ բոլոր արձակուրդները Կարապետյանն անցկացրած լինի Հայաստանում, դժվար թե այս թիվը լրանա: Այսինքն՝ դե յուրե 2018-ի ապրիլին, երբ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի եւ վարչապետը կդառնա երկրի առաջին դեմք, Կարապետյանը չի կարող դառնալ ՀՀ վարչապետ, որովհետեւ վերջին չորս տարում մշտապես չի բնակվում Հայաստանում:

Կարեն Կարապետյանի արձագանքից նկատելի է, որ Հայաստան գալիս նա ըստ էության չի իմացել այս պրոբլեմի գոյության մասին: Բայց քիչ հավանական է, որ այդ մասին իմացած չլինի Սերժ Սարգսյանը: Վերջինս թերեւս այս հաշվարկով է Կարեն Կարապետյանին Հայաստան կանչել. նրան պետության գլուխ դառնալու հույսերով հրավիրել Հայաստան, նրա պոզիտիվ իմիջի եւ Ռուսաստանում դրական ընկալման հաշվին ապահովել ՀՀԿ-ի վերարտադրությունը, եւ վճռական պահին Կարապետյանին հայտնել ճշմարտությունը: Հենց այդտեղ էլ կվերանա վերջին խոչընդոտը՝ 2018-ին վարչապետ դառնալու Սերժ Սարգսյանի ծրագրերի համար:

Աննա Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031