Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի առկայությունն ու արդյունավետ, առանց խնդիրների գործունեությունը նաև քաղաքական մակարդակով կարևոր ռեսուրս է Հայաստանի համար, հատկապես այն խնդիրների ֆոնին, որ այդ կառույցի գրասենյակի հետ կապված եղան Ադրբեջանում: Ադրբեջանը ինչպես հայտնի է փակեց ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքի հարցերում Արևուտքի հետ ունեցած տարաձայնությունների, հարաբերությունների սրման ֆոնին: Եվ այս համատեքստում Հայաստան-ԵԱՀԿ հարաբերությունը և դրանում նաև Երևանում գրասենյակի բնականոն գործունեության բաղադրիչի առկայությունը Հայաստանի համար, անկասկած, ոչ հույժ կարևոր և առանձնահատուկ, սակայն բավական շոշափելի և նշանակալի դիվիդենտ է դառնում:
Ներկայումս, փաստորեն, կասկածի տակ է հայտնվել հենց այդ դիվիդենտի առկայությունը, այդ առումով Հայաստանը, ըստ էության, հավասարեցնելով Ադրբեջանին, թեկուզ և ոչ Երևանի նախաձեռնությամբ: Եվ այս տեսանկյունից հետաքրքրական է դառնում, թե ԵԱՀԿ անդամներից հատկապես ո՞ւմ է ձեռնտու Հայաստանը զրկել վերոհիշյալ, թեկուզ ոչ շատ խոշոր ու ծանրակշիռ, սակայն նկատելի դիվիդենտից և հավասարեցնել Ադրբեջանի հետ: Ո՞ւմ է անհրաժեշտ Հայաստանին թե՛ արտաքին քաղաքական, թե՛ քաղաքացիական տեսանկյունից զրկել կարևոր ռեսուրսային գործոնից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում