Սա Լեհաստանի ծովային մայրաքաղաք Գդանսկի Հին շուկան է, ու տեղացիներն ասում են, որ մի քանի հարյուր տարվա պատմություն ունի: Շուկան այսօր էլ լիարժեք գործում է, բայց ոչ ներսից, ոչ էլ առավել եւս դրսից որեւէ փոփոխության չի ենթարկվել: Այն գտնվում է Գդանսկ քաղաքի հուշարձանների ցանկում, եւ իսկապես պետության պաշտպանության ներքո է, հետեւաբար որեւէ օլիգարխ կամ ազդեցիկ պաշտոնյա չի կարող հանդգնել այն ժամանակակից մոլ կամ ռեստորան դարձնել, ինչպես դա ավանդաբար արվում է Հայաստանում:
Եվ եթե մեր երկրում հուշարձանները կարող են ցանկերից հանվել, «սարայ» որակվել կամ պայթեցվել, ապա Լեհաստանում պատմամշակութային ու ճարտարապետական հուշարձանների ցանկը չի կարող փոփոխվել ի վնաս հուշարձանի, հատկապես Հին քաղաքում բացարձակապես 13-18-րդ դարի կառույցներ են:
Զարմանալի չէ, որ երկու-երեք տարի առաջ Trivago կայքը ներկայացրել էր աշխարհի քաղաքների վարկանիշային աղյուսակ` հիմնված 82 միլիոն զբոսաշրջիկների կարծիքների վրա, որտեղ Գդանսկը զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը` իտալական Սորենտոյից եւ գերմանական Դրեզդենից հետո:
Կարդացեք նաև
Լուսանկարները` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
13.01.2017