ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ներողություն է խնդրել իր ծառայողական ավտոմեքենան Երեւանի կենտրոնում հետիոտնային անցման վրա կայանելու համար:
Հունվարի 12-ին Armtimes.com-ը հրապարակել էր դեսպանի՝ հետիոտնային անցումի վրա կայանած մեքենայի լուսանկարը եւ տեղեկացրել, որ քաղաքացիները ստիպված են եղել անցնել փողոցը՝ շրջանցելով դեսպանի մեքենան:
«Մեա կուլպա կամ մեղքն իմն է: Շնորհակալ եմ «Հայկական ժամանակին»/ Armtimes.com-ին երեկ քաղաքի կենտրոնում հետիոտնային անցման վրա իմ մեքենայի կարճատև կայանման հանգամանքը մատնացույց անելու համար: Ցավում եմ, որ դա անհարմարություն է պատճառել հետիոտներին և նրանք ստիպված են եղել փողոցը հատելու համար շրջանցել իմ մեքենան», ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում: