Տարոն Մարգարյանին նվիրված գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի գիտական հոդվածը ԵՊՀ դասախոս Անուշ Սեդրակյանը համարում է քաղաքապետին հաճոյանալու լավ մտածված ձեւ:
«Ինչպես Հայաստանի իշխանական կառավարման ողջ համակարգում, ամեն բան գլխիվայր է, գլխիվայր է նաեւ գիտականության պրոֆեսիոնալիզմի, կառավարման մասին ունեցած պատկերացումներում:
Ընդորում գլխիվայր շուռ տված է ոչ միայն պաշտոնյաների մոտ, այլեւ՝ հասարակության: Հասարակությունը նորմալ է ընդունում, որ պաշտոնյան կարող է գնել գիտական կոչում: Տարոն Մարգարյանի մասին գիտական աշխատանք գրելը այս համատեքստում բոլորին հասկանալի է, որ սա հաճոյանալու մի լավ մտածված ձեւ է, որովհետեւ եթե գրվում է կեղծ գիտական աշխատանք, ապա ինչու չի կարող գրվել կեղծ գիտական աշխատանք գրողի մասին հերթական կեղծ գիտական աշխատանքը:
Ո՞րն է սահմանափակումը, սահմանափակումն այն պետք է լիներ, որ մարդիկ, որոնք չպետք է ունենային գիտական կոչում Հայաստանում, չպետք է ստանային գիտական կոչում, իսկ արդեն ստանալուց հետո կարող են ոչ միայն նրանց մասին գիտական աշխատանք գրել, այլեւ կարող են, չեմ էլ զարմանա, եթե Տարոն Մարգարյանի, Սուրեն Խաչատրյանի եւ այլոց դիսերտացիաների մասին երգեր գրվեն, ձոներ հղվեն: Հայաստանում իշխանական լծակներին տիրապետող մարդը դառնում է հաճոյանալու օբյեկտ»,- այս կարծիքին է տիկին Սեդրակյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, Հայաստանի պաշտոնյաների գիտական աշխատությունները, ատենախոսությունները ունեն մի նպատակ ստեղծել արհեստականորեն ինտելեկտուալության, պրոֆեսիոնալիզմի, պատրաստվածության իլյուզիա, որն իրենք իրենց կերպարով ստեղծելու ընդունակ չեն. «Դա գալիս է Հայաստանի գավառական մտածողությունից, բոլորին թվում է, որ պրոֆեսիոնալն այն մարդն է, որը կոչում է գնել, չեն հասկանում, որ կառավարման ոլորտում գտնվող բոլոր մարդիկ պետք է ընդամենն ունենան մենեջմենթի, կազմակերպչականության բարձր մակարդակ, չխոսեմ կոռուպցիայի բացակայության մասին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Անձնական խծբծանքներէն յոգնած չէք՞-Գրիչ շարժեցէք երբ շինիչ ըսելիք ունենաք-ձեր ըսքծները ամէնուն ծանօթ են վաղուց: