Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյանը` Տարոն Մարգարյանին նվիրված գիտաշխատողի ձոնի մասին

Հունվար 13,2017 21:55

«Գիտական աշխատանքը պետք է գիտական թեմաներին նվիրված լինի, եթե գիտական աշխատանքը ուրիշ բաներ է շոշափում, ուրեմն այն գիտական չէ, չգիտեմ՝ ինչպես կարելի է  որակել»,- Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի գիտական հոդվածի մասին ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա ասաց, որ անձամբ չի կարդացել, ծանոթ չէ հոդվածին ու այդ պատճառով չի ցանկանա մեկնաբանել, ինչ վերաբերում է  քննադատությանը, որ այն Տարոն Մարգարյանին նվիրված ձոն էր, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Անձամբ չեմ տեսել, չեմ կարդացել այդ աշխատանքը, ու չեմ կարող միանգամից ասել, բայց ցանկացած գիտաշխատող չափը պետք է պահպանի բովանդակային եւ այլ առումներով»:

Մեր հարցին՝ հնարավոր է այդ հոդվածը տիկին Ասատրյանը պատվերով էր գրել, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդպիսի բաներ պատվիրում են»:

Մեր մյուս բոլոր հարցերը, պարոն Մարտիրոսյանն առաջարկեց ուղղել գրավոր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031