Շախմատի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի բարձրագույն խմբի 77-րդ առաջնության երկրորդ տուրում սպիտակներով հաղթեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանին եւ հարյուր տոկոսանոց արդյունքով ընթանում է առաջին տեղում:
Նախորդ օրը Անդրիասյանը առավելության էր հասել գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ: Առաջատարին հաջորդում են մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը եւ գրոսմայստեր Արման Փաշիկյանը, որոնք վաստակել են 1,5-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ