Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց կանանց Հայաստանի բարձրագույն խմբի 72-րդ առաջնության երկրորդ տուրը: Անչափ հաջող է մեկնարկել երեւանցի Մարիամ Ավետիսյանը: Նա տարել է երկու հաղթանակ եւ նույնքան միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Գեւորգյանը եւ Արփինե Գրիգորյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ