ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին առաջարկում է հրապարակել այն ՀՀԿ-ականների անունները, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել իրեն:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանն այսօր ասուլիսում հայտնեց, որ որոշ ՀՀԿ-ականներ իր՝ քաղաքացիական միավորման նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն են հայտնել:
«Առաջին հերթին, չեմ կարծում, որ նման բան կա, բայց առավել եւս մենք առաջիկայում նման հայտարարությունների շքերթի ականատես կլինենք, որոնք փորձելու են իրենց քաղաքական ուժի արժեքն ու հնչեղությունը բարձրացնելու համար նման հայտարարություն անել: Իսկ ՀՀԿ-ն բազմահազարանոց քաղաքական ուժ է, եթե անուններ չեն տալիս, եւ այդ մարդիկ նմանատիպ ցանկություն են հայտնել, թող անունները հնչեցնեն, եթե կլինեն այդպիսիք, մենք ազատ քաղաքական ուժ ենք, կարող են նաեւ դուրս գալ ՀՀԿ-ից, անդամակցել այլ քաղաքական ուժերին, չեմ կարծում, որ խնդիր կա»,- ասաց պարոն Սահակյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ՀՀԿ-ն այնպիսի բազմահազարանոց կուսակցություն է, ինչպիսի բազմամիլիոն ՍՄԿԿ-ն էր: Եթե դուք արդար ընտրությունների արդյունքում զրկվեք իշխանությունից, ապա կարճ ժամանակ անց կդառնաք մի քանի հոգիանոց ու կդադարեք գոյություն ունենալուց:
ուզեն դուրս գան ուզեն ներսը մնան մեզ բացարձակապէս չի հետաքրքրեր: