Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրացվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների արդյունավետությունը

Հունվար 13,2017 21:01

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները:

Ախտորոշվել են գույքային իրավունքների գրանցման ենթակառուցվածքների ոլորտի հետևյալ խնդիրները՝

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից գույքի ու դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների պետական գրանցման և դրանց վերաբերյալ տեղեկատվական բազայի տվյալների ճշգրտման անհրաժեշտություն և տեղեկատվության տրամադրման ոչ ամբողջական էլեկտրոնային հասանելիություն և կադաստրային քարտեզներում անշարժ գույքի տեղադիրքի հնարավոր սխալների առկայություն:

Արդյունքում՝

կադաստրի համակարգի տեղեկատվությունն էլեկտրոնային առցանց միջոցով հասանելի չէ.

կադաստրային քարտեզներից տրամադրվող տեղեկատվության մեջ հնարավոր են առանձին անհամապատասխանություններ:

Ինչ է արվել

Բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով՝

  1. Ներդրվել է նաև բջջային հերթագրման համակարգ, որը հնարավորություն է տալիս բջջային հավելվածի միջոցով ստեղծել վիրտուալ կտրոն՝ ընտրելով սպասարկման գրասենյակը, ծառայությունը, ամսաթիվը և սպասարկման ցանկալի ժամը, այնուհետև, տեսնել  ստեղծած կտրոնը և ստանալ հաղորդագրություն:
  2. 2016 թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-166-Ն և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-167-Ն օրենքները: Մասնավորապես՝
  • կադաստրի համակարգի կողմից մատուցվող ծառայությունները նախատեսվել է տրամադրել նաև առավել արագացված ընթացակարգով` միևնույն օրը, երկու ժամվա ընթացքում.
  • ամբողջ համայնքի կտրվածքով կադաստրային քարտեզների տրամադրման վճարի չափը նվազեցվել է շուրջ 10 անգամ.
  • հասցեի գրանցման և գրանցված հասցեի փոփոխման գրանցման համար նախատեսված 2000 դրամի չափով վճարը հանվել է.
  • իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման վճարի չափը 7000 դրամից դարձել է 5000 դրամ, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերինը` 1000 դրամ.․
  • Համակարգում 2012 թ. ստեղծված 11 տարածքային ստորաբաժանումից ու 47 սպասարկման գրասենյակից օպտիմալացման արդյունքում ներկայում մնացել է 7 ստորաբաժանում և 41 գրասենյակ, կոմիտեի աշխատակազմի և ՊՈԱԿ-ների օպտիմալացման արդյունքում 2017 թ. կապահովվի ևս 199 մլն դրամի տնտեսում (կրճատված հաստիքների թիվը՝ 60, աշխատակազմի գծով տնտեսում շուրջ 169 մլն դրամ և ՊՈԱԿ-ների մասով՝ շուրջ 30 մլն դրամ):

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031