Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները:
Ախտորոշվել են տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտի հետևյալ խնդիրները՝
- տրանսպորտի ոլորտի և ճանապարհային ակտիվների պետական կարգավորման ոչ բավարար մակարդակը.
- ուղևորափոխադրումների ժամանակակից կառավարման համակարգի բացակայությունը.
- ճանապարհաշինական աշխատանքների որակի ապահովման արդյունավետ համակարգի բացակայությունը.
Արդյունքում՝
- առկա է ճանապարհների որակի, դրանցով երթևեկության և ուղևորափոխադրումների անվտանգության ցածր մակարդակ.
- Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ՝ ներմարզային երթուղիներով չսպասարկվող 97 համայնք չի սպասարկվում.
- ավտոմեքենաների տեխնիկական զննության գործընթացը կրում է ձևական բնույթ.
Ինչ է արվել՝
Կարդացեք նաև
- Մշակվել են էլեկտրոնային եղանակով տրանսպորտային փոխադրումների լիցենզավորման գործընթացի իրականացման ծրագիրը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության նոր կարգը:
- Հայաստանի տարածքում փորձնական գործարկվել է Եվրոպայից Իրան Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրը։
- 2016 թ. նոյեմբերի 4-ին մեկնարկել է Հայաստան-Վրաստան սահմանին Բագրատաշենի կամրջի շինարարության ծրագիրը, 2016 թ. սեպտեմբերի 20-ին՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը։
ՀՀ կառավարություն