Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել են Հայաստանի թանգարանների հավաքածուների մասին պատմող «Աուդիոգիդ» հավելվածները

Հունվար 13,2017 20:15

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները:

Ախտորոշվել են մշակույթի ոլորտի հետևյալ խնդիրները՝

  • մարզերի մշակութային անհամաչափ զարգացում.
  • աշխարհասփյուռ հայության մշակութային ներուժի միաս­նա­կան դրսևորումների գրեթե բացակայություն.
  • մշակույթի ոլորտի զարգացման տնտեսական բաղադրիչի ցածր արդյունավետություն.
  • հայ մշակույթի հանրա­հռչա­կման, արտասահմանում հայ դասա­կան և ժամանակակից արվեստի տարածման հետ կապված խնդիրներ.
  • մշակութային ծրագրերի և հեռուստահաղորդաշարերի ցուցա­դրման սակավություն.
  • օտարերկրյա պետություններում հայկական պատմամշակու­թային հուշար­ձան­­ների հաշվառման, վավերագրման և առկա տեղե­կատվական շտեմարանի համա­լրման խնդիրներ.
  • այլ մշակույթների ցածր ներկայացվածություն Հայաստանում,
  • մշակութային կազմակերպությունների կողմից ծառայու­թյուն­ների մատուցման գործընթացներում ժամանակակից տեղեկատվական և տեխնիկական միջոցների ոչ արդյունավետ օգտագործում:

Արդյունքում՝

  • մարզերի բնակչությանը հասանելի չեն մշակութային ծառայու­թյունները, երբ մայրաքաղաքում դրանք բազմազան են և հասանելի, լիարժեք չեն գործում մարզային մշակութային կազմա­կերպություններն ու  ենթակառուցվածքները.
  • լիարժեք չի դրսևորվում աշխարհասփյուռ հայության մշակու­թային ներուժը.
  • ցածր են մշակութային արտադրանքից, ծառայություններից, գույքի օգտագործումից ստացվող եկամուտները, ցածր է մշակույթի ոլորտում կառավարման ժամանակակից մոդելների կիրառելիությունը.
  • հայկական պատմամշակութային հուշար­ձան­­ների ուսումնա­սիրման, պահպանության, հաշվառման ցածր աստիճանը վտանգում է օտարերկրյա պետություններում հայկական ժառանգությունը.
  • հայրենական և արտասահմանյան մշակութային ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը չի բավարարում հասարակության տարբեր խմբերի պահանջմունքներին:

Ինչ է արվել՝

  1. Մեկնարկել են մշակութային կազմակերպություններում միաս­նա­կան էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման աշխա­տանք­ները: Ժամանակակից կապի և տեղեկատվական միջոցների կիրառմամբ ստեղծվել են Հայաստանի 7 թանգարանի հավաքածուների մասին պատմող՝ IOS և Android օպերացիոն համակարգերի հիման վրա աշխատող «Աուդիոգիդ» բջջային հավելվածները:
  2. Թատրոնների նյութատեխնիկական բազայի արդիակա­նացման և վերանորոգման նպատակով՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներդրվել և արդիականացվել են լուսաձայնային սարքա­վորում­ները, բեմական մեխանիզմները, մինչև տարեվերջ կավարտվեն Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգման աշխա­տանքները:
  3. Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
  4. Նախնական պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ են ձեռք բերվել մասնավոր կազմակերպությունների հետ, որպեսզի նախարարության ենթակայության գրադարաններում առաջիկայում ընթերցողներն ունենան անվճար Wi-Fi ինտերնետ.
  5. ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ-ի պետական էրմի­տաժի թանգարանի միջև ստորագրվել է համագործակցության պայ­մանագիր Կարմիր բլուր հնավայրում համատեղ պեղումներ և գիտական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ:
  6. Ավարտվել է ՀՀ Արագածոտնի մարզի Աղձքի համայնքի «Արշակունյաց թագավորների դամբարան» հուշարձանի պեղումների հերթական փուլը, ընթացքի մեջ են «Դվին», «Արտաշատ» պատմական մայրաքաղաքների, «Աղձք» արքայական դամբարանի ամրակայման նախագծերի կազմման աշխա­տանքները, հաստատվել են Հայաստանում պատմամշակութային անշարժ հուշարձանների 200 պահպա­նա­կան գոտու 10 հուշարձանային կադաստրի ցան­կերը, աշխատանքների հետ կապված ծախսերը նախատեսված են ՀՀ 2017 թ. պետական բյուջեում:
  7. ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների միացման ձևով վերակազմակերպումների արդյունքում 31 հաստիքային միավոր կրճատվել է, տնտեսումը կազմել է 26400.0 հազ. Դրամ, ՀՀ մշակույթի նախարարի և նախարարության աշխա­տա­կազմերի օպտիմալացման և «Մշակութային ԾԻԳ» պետական հիմնարկի լուծարման արդյունքում կրճատվել է 30 հաստիքային միավոր և տնտեսվել է  շուրջ 77 մլն. դրամ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031