Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքներ են իրականացվել գյուղական համայնքներում կրթության որակի ապահովման ուղղությամբ

Հունվար 13,2017 19:45

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները:

Ախտորոշվել են կրթության և գիտության ոլորտի հետևյալ խնդիրները՝

  • նախադպրոցական կրթությունում ընդգրկվածության ցածր մակարդակ.
  • հանրակրթական ուսումնական հաստատությունների հանրային հաշվետվողականության բացակայություն.
  • գործող ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համակարգը չի ապահովում արդյունավետ լուծումներ դրված խնդիրների համար.
  • ուսումնական հաստատությունների ֆինանսավորման և առկա խնդիրների միջև անհամապատասխանություն.
  • կրթության բովանդակությունը լիովին չի համապատասխանում հասարակության զարգացման արդյունքում ծառացող պահանջներին.
  • գիտական ենթակառուցվածքների և գիտության զարգացման համար անհրաժեշտ արդի պահանջների միջև անհամապատաս­խանու­թյուն.
  • ճարտարագիտական և կիրառական հետազոտությունների ընդհանուր ծավալը շատ փոքր է ֆինանսավորվող գիտական հետազոտություններում:

Արդյունքում՝

  • կրթական ծրագրերի անբավարար մակարդակ և առկա պահանջների հետ անհամապատասխանություն.
  • դասագրքերի բովանդակության չափանիշների և կազմման թերի մեթոդաբանություն.
  • կրթական գործընթացում ինովացիոն, տեխնոլոգիական կրթա­կա­ն մեթոդների կիրառման փոքր ծավալներ.
  • գյուղական դպրոցներում որակյալ ուսուցում ապահովելու համար առկա մանկավարժական և նյութատեխնիկական միջոցների անբավա­րա­րություն.
  • ԲՈՒՀ-գիտահետազոտական կազմակերպություն-աշխատաշուկա ոչ բավարար համագործակցություն.
  • միևնույն թեմատիկային (ոլորտին) վերաբերող, կրկնվող հետա­զոտություններ իրականացնող գիտահետազոտական կազմակեր­պու­­թյունների առկայություն։

Ինչ է արվել

  1. Օրենսդրական նախաձեռնություններՀՀ կառավարություն է ներկայացվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
  2. Ապահովվել է հանրակրթական հիմնարկների թափանցիկությունը – ստեղծվել է ՀՀ հանրակրթական դպրոցների էլեկտրոնային քարտեզ և տվյալների շտեմարան, որը հասանելի է համացանցում:
  3. Գյուղական համայնքներում կրթության որակի ապահովման նպատակով 40 գյուղական դպրոց փոխկապակցվել է առաջավոր փորձ ունեցող դպրոցների հետ, որոնք ստանձնել են տեսադասերի իրականացման և մեթոդական օժանդակության պարտավորությունը: Փորձնական կարգով իրականացվել են հեռադասեր գյուղական դպրոցների համար։
  4. Ավարտվել են նոր կրթակարգի նախնական նախագծի ստեղծման աշխատանքներըՆերկայացվել է հանրակրթական դպրոցներում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ներդրման ժամանակացույցը:
  5. Բեռնաթափվել է ավարտական դասարանի ծրագիրը – Շրջանա­վարտները հնարավորություն են ստացել առաջին կիսամյակի ավարտին հանձնել քննությունները և կենտրոնանալ ընտրված առարկաների վրա:
  6. Ներդրվել է նոր կրթական ծրագիր ավագ դպրոցումՄեկնարկել է միջազգայնորեն ճանաչված հայալեզու «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրումն ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող մարզային պետական կրթական հաստատություն­ներում:
  7. Օպտիմալացվել է նախարարության աշխատակազմը – Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի օպտիմալացման արդյունքում կրճատվել է 66 հաստիք և 2017 թ. պետական բյուջեում տնտեսումը կկազմի մոտ 141 միլիոն դրամ։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031