Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման դժվարությունը վերացնելու նպատակով ստեղծվել է առցանց դիմում ներկայացնելու հնարավորություն

Հունվար 13,2017 19:40

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները:

Մասնավորապես, ախտորոշվել են սոցիալական ոլորտի խնդիրները: Ըստ այդմ՝ ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում տարիների ընթացքում ձևավորված համակարգը, չնայած վերջին տարիներին արձանագրած արդյունավետության աճին և կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, դեռևս շարունակում է բնութագրվել արդյունավետության բարձրացման անմիջական կարիք ունեցող մի շարք երևույթներով: Դրանք են՝

1) աշխատանքի և զբաղվածության ենթաոլորտում՝

ա.  զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեա­կա­նության և ծախսարդյունավետության ոչ բավարար մակարդակը,

բ.  գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար Հայաստանի Հանրապետության  աշխատանքային օրենսգրքի ընդհանուր պահանջների կատարումը, որը որոշակի խոչընդոտ է դրանց զարգացման համար,

2) սոցիալական աջակցության ենթաոլորտում՝

ա. ընտանիքի անապահովության գնահատման հասցեականության ոչ բավարար մակարդակը, որի արդյունքում սոցիալապես իրարից ըստ էության քիչ տարբերվող ընտանիքները կարող են հայտնվել էապես տարբեր իրավունքներ տվող կարգավիճակներում,

բ.   նպաստների համակարգի՝ տվյալների բազայի անկատարությունը և ժամանակակից կառավարման մեթոդներին ոչ համահունչ հասցեակա­նության մակարդակը,

գ. ընտանիքի սոցիալական վիճակի (պոտենցիալի, ռեսուրսների) գնահատման համակարգի անկատարությունը և սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների ոչ բավարար մակարդակը.

3) երեխաների իրավունքների պաշտպանության ենթաոլորտում՝

ա. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիա­լական պաշտպանության երաշխիքների իրացման ոչ բավարար հնարա­վորությունները,

բ. համայնքներում ընտանիքներին բազմաբնույթ սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների կարողությունների ոչ բավարար մակարդակը.

4) կենսաթոշակային ապահովության ենթաոլորտում՝

ա.     անձի` իր բնակության վայրից հեռու ապրելու դեպքում աշխատան­քային կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման դժվարությունը,

բ.      առանձին խումբ անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման դժվարությունները.

5) տարեցների և հաշմանդամների ենթաոլորտում՝

ա.     ակտիվ ծերացման և տարեցների սոցիալական պաշտպանության  այլընտրանքային ծառայությունների նոր մոդելների ներդրման համար ոչ բավարար ռեսուրսները և պայմանները,

բ.      հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանու­թյան և  նրանց համար հավասար հնարավորությունների ու մատչելի պայ­ման­ների ոչ բավարար մակարդակը, որի արդյունքում՝աշխատանք փնտրողները և գործազուրկներն աշխատաշուկայում դժվարությամբ են հարմար աշխատանք գտնում, նպաստների առկա համակարգը չի խրախուսում աշխատանքի ակտիվ որոնումը, շատ անապահով ընտանիքներ դուրս են մնում սոցիալական աջակցության պետական ծրագրերից և այլն:

Ինչ է արվել՝

  1. Անձի` իր բնակության վայրից հեռու ապրելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի, նպաստի (երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ, չաշխատող անձի` մայրության նպաստ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ) իրավունքի իրացման դժվարությունը վերացնելու նպատակով ստեղծվել է առցանց դիմում ներկայացնելու, ցանկացած տարածքային բաժին դիմում ներկայացնելու հնարավորություն:
  2. Ավելի վճարված կենսաթոշակի (ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների) գումարները ՀՀ պետբյուջեում վերականգնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով սահմանվել է հայցային վաղեմության ժամկետ և նախատեսվել է անձի համաձայնությամբ` ավելի վճարված կենսաթոշակի ու նպաստների գումարների՝ վարչական կարգով ՀՀ պետբյուջեում վերականգնելու հնարավորություն,  նախատեսվել է ավելի վճարված կենսաթոշակի գումարները հետ գանձել նաև կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման աշխատողից` բարձրացնելով պաշտոնատար անձի անձնական պատասխանատվության մակարդակը։
  3. 2016թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է համապատասխան որոշում, որով բնական գազի և էլեկտրաէներգիայի սպառման համար մեղմացված սակագնով պետք է վճարեն սոցիալապես անապահով այն ընտանիքները, որոնք հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունեն00 միավորից բարձր անապահովության միավոր և այլն:

Արդեն իսկ մշակվել են ընտանիքների անապահովության գնա­հատման կարգի փոփոխության վերաբերյալ առաջարկություններ, և համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարություն՝ քննարկման:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031