Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան վարչապետին. կոմունալ վճարումները բավարար են, որպեսզի ասենք` գնողունակությունը 2016-ի ձմռանն ավելի շատ է ընկել

Հունվար 13,2017 19:30

Իր 100 օրվա առիթով ասուլիս հրավիրած վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր, լրագրողների այն դիտարկմանը, թե օլիգարխների ներկրած ապրանքներից որոշները` ալյուրը, շաքարավազը, կարագը  վերջին օրերին, թանկացել են, վարչապետը նշել է` «Այլ ապրանքների գներն էլ իջել են, բա ինչո՞ւ չեք ասում, որի գինն է իջել:

Ինչո՞ւ հարց չեք տալիս մնացածի վերաբերյալ, որ գինը նվազել է: Այս Ամանորին ձեր գնողունակությունը չի եղել ավելի վատ, քան նախորդ տարի»:

Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում երկու տարբեր տնտեսագետներ կարծիք հայտնեցին, որ ճիշտ է գնանկում կա, բայց մարդկանց եկամուտների կրճատում էլ է եղել:

Մեր զրուցակիցների անունները չենք հրապարակում զուտ այն պատճառով, քանի որ մի շարք կարեւոր ցուցանիշներ, ինչպիսին ապրանքաշրջանառության ծավալներինն է, տրանսֆերտներինը, ծառայությունների, դեռ դեկտեմբեր ամսվա պաշտոնական ցուցանիշները հրապարակված չեն, ուստի մեր զրուցակից տնտեսագետները անլուրջ համարեցին առանց թվային համեմատության նախորդ տարվա ցուցանիշների հետ, առանց վերլուծության որեւէ տեսակետ հրապարակել:

Սակայն, հաշվի առնելով ֆինանսների նախարարի կանխատեսումը` տրանսֆերտների` 140 միլիոնով կրճատվելը, վերջին 2-3 ամիսներին վարկերի միանգամից աճը, ինչը չի եղել ողջ տարվա ընթացքում, 2015 թվականի համեմատությամբ 2016 թվականի հատկապես ձմռանը կոմունալների համար կատարած բարձր վճարումները, որոշ չափով բավարար են, եզրակացնելու, որ մեր քաղաքացիների գնողունակությունն այս Նոր տարուն ավելի ցածր է եղել` քան նախորդ Ամանորին:

«Եթե անցած տարի Ամանորին գնել են հարյուր հատ խոզի բուդ եւ այս տարի էլ են գնել հարյուր հատ, դա դեռ չի նշանակում, որ նույնն է եղել: Ամանորի ամիսը ծախսման պիկն է եւ ազգաբնակչության խնայողությունների ծախսման ամիսն է: Վերջին երկու-երեք ամիսներին վարկերի բավականին աճ կա:

Դա նշանակում է` մարդիկ վարկ են վերցրել ապրանքն են ներմուծել, վարկ են վերցրել ամանորի համար: Բայց դեռեւս կոմունալ վճարումները պիտի կատարեն, կանգնած են լուրջ խնդիր առաջ, եկամուտների համեմատությամբ անցած տարվա ձմեռն այդքան ցուրտ չի եղել, հետեւաբար բնակարանը տաքացնելու եւ այլ ծախսերի տեսանկյունից 2016-ի դեկտեմբերը ավելի շատ է եղել քան 2015-ի ձմեռը: Ծառայություններն աճել են, բայց միաժամանակ ծառայությունների գներն էլ են աճել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031