Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք

Հունվար 13,2017 19:20

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները:

Տնտեսական զարգացում ապահովելու նպատակով ախտորոշվել են ներդրումների ոլորտի խնդիրները, այն է՝ Հայաստանում տնտեսական աճի երկարաժամկետ բարձր ցուցանիշներ ապահովելու գրավականներից է օտարերկրյա ներ­դրում­ների հոսքի բարձր մակարդակը: Սակայն 2016 թ. առաջին 9 ամիս­ների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտար­երկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը  կազմել է 92 մլն ԱՄՆ-ի դոլար, որը ՀՆԱ-ի շուրջ 1.3%-ն է, ինչը երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար բավարար չէ:

Արդյունքում՝

  • Հայաստանի երկարաժամկետ տնտեսական աճի հնարավորու­թյունը մնում է խիստ սահմանափակ.
  • Հայաստանի տնտեսությունը զրկվում է` օտարերկրյա ներդրումներն ուղեկցող նոր արտադրական տեխնոլոգիաների, կառավարման նոր մշա­կույթի մուտքի հնարավորությունից.
  • Հայաստանը կորցնում է տարածաշրջանային տնտեսական մրցու­նա­կությունը:

Ինչ է արվել

  1. Մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք, որով նախատեսվում է օրենսդրորեն ուժեղացնել և միջազգային առաջադեմ ստանդարտին հասցնել ներդրողների պաշտպանության և երաշ­խիքների համակարգը:
  2. Մասնավոր հատվածից, ճյուղային նախարարություններից և ՀՀ վար­չապետի մարզեր կատարած այցերի արդյունքում մար­զերից ստացված ներդրումային ծրարգրերի հարթակի միջոցով հավաքվում են բոլոր բիզնես գաղափարները, որոնք կարող են հիմք հանդի­սա­նալ տեղա­կան նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար: Արդեն իսկ հավաքագրվել է շուրջ 160 քննարկման ենթակա ներդրումային ծրա­գիր, որոնցից մոտ 110-ը մարզերում (մոտ մոտավորապես 240 մլն դոլար արժողությամբ):
  3. Իրականացված աշխատանքների արդյունքում, 2017 թվականի առաջին եռամսյակում կգործարկվեն կամ իրենց գործունեությունը կընդլայնեն թվով 8 ընկերություն, որոնք շուրջ 3 մլրդ դրամ ներդրումների արդյուն­քում կստեղծեն շուրջ 824 աշխատատեղեր:
  4. Կազմա­կերպվել են հինգ ներդրումային համաժողովներ:
  5. Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից նախագծվել և ներ­դրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031