Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարկվել է ԴԱՀԿ ծառայողի կողմից պարտապանին կարճ հաղորդագրության միջոցով գույքի վրա արգելանք դնելու մասին ծանուցման համակարգ

Հունվար 13,2017 19:12

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները:

Մասնավորապես, ախտորոշվել են  դատական ակտերի հարկադիր կատարման համակարգի խնդիրները:  Ըստ այդմ՝ դատական ակտերի հարկադիր կատարման համակարգն իր՝ արդարադատությանն օժանդակելու կարևոր գործա­­ռույթը պատշաճ չի իրականացնում: ԴԱՀԿ-ի ծառայողների գործողու­­թյունների վերաբերյալ դժգոհություն են արտահայտում և՛ պարտա­տերերը, և՛ պարտապանները:

Դժգոհությունները հիմնականում պայմա­նա­­վորված են նրանով, որ օրենսդրորեն հարկադիր կատարողին կա­տա­­­րողական վարույթ իրականացնելիս տրված են լայն հայեցո­ղական լիազորություններ, իր ընտրությամբ մի դեպքում գործելու պար­տա­պանի շահերից ելնելով՝ արհեստական ձգձգելով կատարո­ղական գործողու­թյունների ժամ­կետ­ները, մյուս կողմից՝ պարտատիրոջ շահերից ելնելով՝ պարտա­պանին զրկելով միակ բնակության վայրից և դարձ­նելով նրան անօթևան:

Արդյունքում` պարտատեր քաղաքացիների օգտին կայացված դատա­կան ակտերի կատարումը կատարվում է չարդարացված երկար ժամկետ­ներում կամ ոչ պատշաճ: Մյուս կողմից պարտապանների համար առաջա­նում են որոշակի բացասական հետևանքներ՝ պայմանա­վորված նրանով, որ վերջիններս ուշ են ծանուցվում կատարողական գործողությունների մասին: Օրինակ, պարտապանի հաշիվները դրվում են արգելանքի տակ,  այն դեպ­քում, երբ վերջինս ունի բանկի առջև պար­­տա­­վորություններ: Բացի դրանից, վերջիններս կատարո­ղական գործողությունների արդյունքում հաճախ զրկվում են իրենց միակ բնակարանից և հայտնվում են փողոցում:

Ինչ է արվել

  1. Գործարկվել է ԴԱՀԿ-ի ծառայողի կողմից պարտապանին կարճ հաղորդա­գրության (sms) միջոցով գույքի վրա արգելանք դնելու մասին ծանուց­ման համակարգ: Մշակվել և ՀՀ Ազգային ժողով է ներ­կայացվել ծանուցումների բարեփոխմանն ուղղված իրավական ակտերի փաթեթ, որով հիմնական շեշտադրումը կատարվում է ժամանա­կակից տեղեկա­տվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող ծանուցումներին:
  1. Մշակվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով սահմանվում են հարկադիր աճուրդի իրականացման հստակ ժամկետներ:
  2. Մշա­­կվել են «Հրապարակային սակարկությունների մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխու­թյուններ և լրացումներ» կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր, որոնց արդյունքում անձը կատարողական գործողությունների արդյուն­քում այլևս չի զրկվի միակ կացարանից:

ՀՀ Կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031