Լրահոս
Օրվա լրահոսը

Նորք-Մարաշի զինված խմբի ղեկավարը՝ Արթուր Վարդանյանը համագործակցել է ՊՆ-ի հետախուզության հետ

Հունվար 13,2017 19:01

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Նորք-Մարաշի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը վստահեցնում էր, որ ցանկացած մտադրություն ցանկացած քաղաքացի կարող է ունենալ, դա իր սահմանադրական իրավունքն է: Բայց եթե դա չի իրագործվում՝ ուրեմն հանցագործություն չէ:

Մեր հարցին՝ ահաբեկչական փորձը հանցագործություն չէ՞՝ Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Երբ ես եւ դու որոշում ենք, որ Վրաստանը երկիր չի, որ Վրաստանի ղեկավարը լավ ղեկավար չի, եւ այդ մտադրությունը բացահայտվում է, դա հանցագործություն չի: Կարեւոր հանգամանք է այստեղ, որ մտադրությունից բացի կա դիմադրության իրավունք հասկացողությունը: Երբ անձը գտնում է, որ տարիներ շարունակ տեղի են ունենում շատ անօրինական գործառույթներ, ուզուրպացված է պայմանականորեն իշխանությունը, ուզուրպացված է բիզնեսը, իրավաբանության մեջ գոյություն ունի դիմադրության իրավունք: Այսինքն, անձին իրավունք է վերապահվում նաեւ անելու այնպիսի գործառույթներ, որ օրենքով նախատեսված կարող են նաեւ չլինել»:

Փաստաբանի խոսքերով՝ «Արթուր Վարդանյանը պատահական անձնավորություն չէր: Եթե այդ  տվյալ անձնավորությունը համագործակցում է հենց պետության լիազոր մարմնի հետ երկրի հզորացման համար եւ  հետո իրեն վերագրում են հանցագործություն, դա արդեն…»:

Մենք ճշտեցինք՝ պետության ո՞ր լիազոր մարմնի հետ է համագործակցել Արթուր Վարդանյանը: Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Համագործակցել է պաշտպանության նախարարության հետախուզության հետ: Ավելին՝ վերջինս՝ պետական լիազոր մարմինը հոնորար է տվել, հրաժարվել է, եւ դրանից հետո ո՞նց եք պատկերացնում, որ մարդը հանցագործություն կատարի հենց իշխանության դե՞մ: Դա ուղղակի բացառվում է: Ուղղակի մարդը կարող է բարձրաձայնի, որ իշխանության ոլորտներում, ասենք, երկրի տնտեսությունը գտնվում է կործանարար վիճակում, ինչը մեկ տարի հետո հայտարարեց նաեւ գործող վարչապետը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031