Լրահոս
Օրվա լրահոսը

Օպտիմալացվել է պետական կառավարման համակարգը

Հունվար 13,2017 18:50

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները:

Մասնավորապես, ախտորոշվել են պետական կառավարման համակարգի խնդիրները, այն է՝ ՀՀ պետական կառա­վարման համակարգը թեև խոշորածավալ չէ, սակայն ունի՝

  • բյուրոկրատական կենտրոնացվածության բարձր աստիճան,
  • հաճախ հատվածային, ոչ համարժեք կարգավորումներ տարբեր ոլորտներում,
  • նոր գործառույթների առանձնացման և դրանց համար այս կամ այն մակարդակի մարմինների (կոմիտեներ, ՊՈԱԿ-ներ, գործա­կալություններ) ստեղծման և ուռճացման միտում,
  • որոշումների արագ կայացմանը խոչընդոտող իրավասու­թյուն­ների և պարտականությունների անհամաչափ բաշխման դրսևորումներ,
  • հաշվետվողականության և պատասխանատվության կոլեկտիվ տարրալուծման միտում:

 

Արդյունքում՝

  • ՀՀ քաղաքացին բավարար ծավալով չի օգտվում ՀՀ պետական մարմինների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մատուցվող ծառայություններից, թեև հաճախ այդպիսի ծառայություններ առկա են,
  • ՀՀ քաղաքացին պետական ծառայությունների օգտագործումը համարում է դժվար և բարդացված,
  • ՀՀ գործարարները հաճախ հիասթափվում են պետական ապարատի հետ շփումներից՝ պետական չինովնիկների բյուրոկրա­տա­կան, սպասողական և նախաձեռնություններից զուրկ մշակույթի պատճառով:

 

Ինչ է արվել՝

 

  1. Ապահովվել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիությունը – ներդրվել է մեկ միասնական պատուհան՝ պետության կողմից ծառայությունների մատուցման գործառույթները մասնավոր 4 օպերա­տորներին («Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Կոնվերս բանկ») պատվիրակելու միջոցով:
  2. Արդիականացվել է թույլտվությունների տրամադրումըներկայում շրջանառության մեջ է «Թույլտվությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քննարկումների առաջին փուլում ներկայացվել և այժմ գործում է թվով 132 թույլտվություն: Քննարկումների արդյունքում  թույլ­տվությունների թիվը նվազել է 40-ով:
  3. Օպտիմալացվել են գերատեսչությունների աշխա­տակազմերը և ՊՈԱԿ-ները – Գերատեսչությունների աշխատակազմերի և ՊՈԱԿ-ների օպտի­մալացման արդյունքում 2017 թ. ակնկալվում է տնտեսել շուրջ 3,9 մլրդ դրամ։ Արդյունքում ընդհանուր հաստիքների քանակը կկրճատվի շուրջ 12 տոկոսով՝ առկա 22961-ից դառնալով 20059։
  4. Օպտիմալացվելու են ՀՀ մարզային բյուջետային համակարգերը – ՀՀ վարչապետի՝ մարզային այցերի ընթացքում համա­կարգի օպտիմալացման վերաբերյալ տրված հանձնարարականների արդյունքում ՀՀ Տավուշի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում 2017 թ., ընդհանուր առմամբ, կտնտեսվի շուրջ 904 մլն դրամ։
  5. Խոշորացվելու են ոռոգման ոլորտի ջրօգտագործողների ընկերությունները – Խոշո­րացման արդյունքում 37 ՋՕԸ-երից ստեղծվելու է 14 ՋՕԸ: գործ­ընթացը կավարտվի 2017 թ. մարտի 1-ին: իրականացման փուլում է գնումների և հաշվապահական հաշվառման կենտրո­նացման գործընթացը։ Արդյունքում կառաջանա տնտեսում ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր տարի տրամադրվող խմելու ջրի սուբսիդիայի մասով՝ շուրջ 1.8 մլրդ դրամ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031