Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոռոգելի հողատարածքները 2017 թ.-ին 100 %-ով ապահովված կլինեն ոռոգման ջրով. Արսեն Հարությունյան

Հունվար 13,2017 18:22

Ստեղծված բնակլիմայական պայմանները թույլ են տալիս ասել, որ 2017 թ.-ին Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքները 100 %-ով ապահովված կլինեն ոռոգման ջրով: Այս մասին ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարականի կազմակերպված հանդիպման ընթացքում քննարկվել են ոռոգման համակարգի բարելավմանը, ոռոգման ջրի հասանելիությանն ու մատչելիության ապահովմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր:

Մասնավորապես քննարկվել են 2017 թ.-ին ոռոգման գործընթացի նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես՝ ջրի հաշվառման և ջրակորուստների նվազեցման իրատեսական, կիրառելի և ջրօգտագործողների կողմից ընդունելի գործողությունների ծրագիրը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մշակաբույսերի ճիշտ ընտրության և հողատեսակների հետ դրանց համադրելիության խնդրին, որը, հատկապես կնպաստի գերնորմատիվային հողատարածքներում ջրակորստի նվազեցմանը:

Համակարգի արդյունավետ կառավարման և ջրի ծախսն առավել արդյունավետ դարձնելու նպատակով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ, որի շրջանակներում Կադաստրի կողմից շահագործվող GIS  համակարգի տեխնիկական տվյալները կհամադրվեն ՋՏՊԿ-ում գործող «Armenian water» ծրագրի տվյալների հետ:

Ջրամատակարարման խնդիրները մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը հանգամանորեն ուսումնասիրելու և կարգավորելու նպատակով քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կուսումնասիրի առկա խնդիրները և առաջարկություններ կներկայացնի ՀՀ կառավարություն:

Տվյալների ուսումնասիրության աշխատանքները մեկնարկել են այսօր:

ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031