Լրահոս
Օրվա լրահոսը

«Շմայսերեն խոսող որևէ մեկին պատասխանելու բան չունեմ». «Ա1+»

Հունվար 13,2017 17:39

ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր վարույթ է ընդունել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի բողոքն ընդդեմ Տիգրան Ուրիխանյանի, որն ԱԺ ամբիոնից վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Սաֆարյանի հասցեին: «Ա1+»-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ բոլոր փաստերն անձամբ է փոխանցել էթիկայի հանձնաժողով, բայց հրաժարվել է ներկա գտնվել նիստին: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատու լինի իր հնչեցրած խոսքերի համար.
«Ես կարող եմ վիրավորվել, երբ վիրավորողը մի մարդ է, որի կարծիքը ինձ համար շատ թանկ է, բայց Ուրիխանյանի պարագայում էթիկայի հանձնաժողով դիմելու իմ միակ ցանկությունն այն է, որ մարդիկ հասկանան, որ նման իրավիճակներում պետք է հայցել ներողություն կամ արժանանալ նկատողության՝ էթիկայի հանձնաժողովի կողմից, որ մարդիկ հասկանան, որ այն ամբիոնին, որին տնօրինում են, եթե հանրային խոսք են հնչեցնում, այդ խոսքի համար պետք է պատասխանատվություն կրեն:

Այնպես չէ, որ ես սխալական չեմ, ես էլ կարող եմ երբեմն-երբեմն տրվել էմոցիաներին, բայց ես այն մարդկանցից եմ, որը կարողացել է արագ շտկել դա: Եթե Տիգրան Ուրիխանյանը իր մեջ ուժ չգտավ ներողություն խնդրելու, ուրեմն նրա արարքին թող գնահատական տա էթիկայի հանձնաժողովը»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031