Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր թիմում աշխատողներին եւ այն հանգամանքին, որ մեծամասամբ իր մտերիմներին է նշանակել, ասաց, որ տոկոսային հարաբերակցությամբ, իր մտերիմները քիչ են կառավարությունում: Իսկ որոշ նոր նշանակված պաշտոնյաներ, իսկապես մտերիմ -ծանոթներ են: Ըստ վարչապետի, դա բնական է, որ ինքն իր մտերիմներին է բերել կառավարություն, որովհետեւ պետք է երկար միասին աշխատեն, եւ դրանք այն մարդիկ են, որոնց վստահում է:
Կարեն Կարապետյանի ներկայացմամբ՝ Երեւանի քաղաքապետ եղած ժամանակ 6 հոգու է հրավիրել աշխատելու. «Հիմա նոր եկած մարդկանց մեջ լիքը մարդ կա, որ մտերիմ չենք: Այսինքն, ո՞նց մտերիմ չենք, մենք գործընկերներ ենք, բայց երեկոյան 6-ից, ավելի շուտ 10-ից հետո, 6-ից հետո չի ստացվում, իրար հետ օղի չենք խմում, ռեստորան չենք գնում: Դա մտերմությո՞ւն է, թե՝ չէ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ