Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ նախագահը կոչ է արել համաձայնության գալ Հայաստանում, Տաջիկստանում, Ղրղըզստանում և Ուզբեկստանում տարածաշրջանային առաքելությունների երկարաձգման հարցում

Հունվար 13,2017 17:05

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ, ավստրիացի խորհրդարանական Քրիստին Մուտոնենը կոչ է արել քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման ուղղությամբ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ մամուլի հաղորդագրության մեջ:

«Դաշտային առաքելությունները երկար ժամանակ եղել են ԵԱՀԿ թագը՝ միաժամանակ օգնելով ԵԱՀԿ երկրներին կատարել իրենց պարտականությունները գործնական նախագծերի միջոցով, ինչպես նաև եղել են ԵԱՀԿ աջակցության հնարավորությունների կենսական բաղադրիչը: Մեր մասնագետների կողմից այս ուղղությամբ կատարված հիանալի աշխատանքն այժմ արդյունավետորեն պատանդառվել է Վիեննայի դիվանագետների կողմից, որոնցից ոմանք վետո են դրել Կազմակերպության ամենակարևոր աշխատանքի վրա»,- ասել է Մուտոնենը:

ԵԱՀԿ դաշտային գործունեության մանդատը Հայաստանում, Տաջիկստանում, Ղրղըզստանում և Ուզբեկստանում ավարտվել է 2016թ. դեկտեմբերի 31-ին՝ առանց երկարաձգելու համաձայնության:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կարող է փակվել, քանի որ ԵԱՀԿ անդամ պետությունները դեռ համաձայնության չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման հարցի շուրջ:

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը երեկ իր ելույթում կոչ էր արել անհապաղ համաձայնության գալ այս հարցի շուրջ:

Մուտոնենն իր հերթին շեշտել է, որ Ավստրիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, լիարժեք աջակցություն է ստանում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կողմից՝ ներկայիս փակուղային վիճակից դուրս գալու իր գործողություններում:

«ԵԱՀԿ խորհրդարանականները բազմիցս կոչ են արել, որպեսզի ԵԱՀԿ դաշնային առաքելություններին տրվի հուսալի մանդատ, որը նրանց թույլ կտա կատարել իրենց աշխատանքը և օգնել ԵԱՀԿ երկրներին,- ասել է նախագահը:- Ես կոչ եմ անում ԵԱՀԿ բոլոր դիվանագետներին կրկնապատկել ջանքերը և հասնել այնպիսի համաձայնության, որը թույլ կտա ԵԱՀԿ անձնակազմին կատարել իր աշխատանքը. այս աշխատանքի շարունակվող արգելափակումն անընդունելի է»:

Նշենք, որ Հայաստանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որտեղ կա ԵԱՀԿ գրասենյակ: Բաքվում 2000 թվականի ամռանը բացված ԵԱՀԿ գրասենյակը իր գործունեությունն ավարտեց 2014թ. հունվարի 1-ին: Իսկ Թբիլիսիում 1992 թվականին բացված ԵԱՀԿ առաքելության մանդատը լրացավ 2008 թվականի դեկտեմբերի 31-ին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031