Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Վարդանյանը չի ընդունում, որ ահաբեկչության փորձ է արել. «Մեղադրանքը համարում է հնարածին, շինծու»

Հունվար 13,2017 17:00

Այսօր, ինչպես հայտնել ենք, Կենտրոն եւ Նորք -Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված «Նորք Մարաշի զինված խմբի» գործով դատական նիստն էր, որը չկայացավ, քանի որ Վահան Շիրխանյանը դատական նիստին չէր ներկայացել:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ արհեստածին ձեւով նիստերը հետաձգվում են. «Չմոռանանք, որ իմ պաշտպանյալի խափանման միջոցը կալանքն է, նա 1 տարուց ավելի գտնվում է անազատության մեջ, բնականաբար, նա ցանկություն ունի, որպեսզի օբյեկտիվ ձեւով դատապրոցես լինի եւ արդարադատություն իրականացվի»:

Նա ասաց, որ Արթուր Վարդանյանը չի ընդունում մեղադրանքը. «Համարում է հնարածին, շինծու: Նա չի կատարել այնպիսի արարք, որը վերջինիս մեղսագրված է»:

Հաշվի առնելով, որ նիստի ավարտից հետո խմբի անդամ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, որ կեղծ ցուցմունք տված անձինք դրսում են, իսկ իրենց տանում-բերում են, լրագրողները հարցրեցին փաստաբանին՝ Արթուր Վարդանյանի դեմ ցուցմունք տված անձինք կա՞ն խմբի անդամներից: Նա դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ այդ բոլոր հարցերի պատասխանները կստանանք դատաքննության ընթացքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031