Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Լիպարիտ Սիմոնյանի՝ Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին ապօրինի են հետապնդում (Տեսանյութ)

Հունվար 13,2017 16:58

«Իմ պաշտպանյալը հետապնդվում է ապօրինի: Սա զուտ քրեական գործ չէ: Այն վերաբերում է մի լրատվամիջոցի, որը համարձակություն էր ունեցել խոսել ՀՀ-ում ռուսական բանկի գործունեության եւ դրանում առկա ադրբեջանական կապիտալի մասին»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր խոսելով շորթում կատարելու մեջ մեղադրվող «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործի մասին, ասաց վերջինիս պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Նա նշեց. «Սկզբում մեղադրանք էր առաջադրվել Տիգրան Ուրիխանյանից ենթադրյալ շորթում կատարելու համար: Հետո հանկարծ ինչ-որ տեղից «ծլեց» ՎՏԲ բանկի  դրվագը, թե իբր Անի Հովհաննիսյանը «ՎՏԲ» բանկից քողարկված շորթում կատարելու նպատակ է ունեցել: Տիգրան Ուրիխանյանն ինքն է ցանկություն հայտնել «Անալիտիկ» կայքի հետ համագործակցելու՝ «ՎՏԲ» բանկում ադրբեջանական կապիտալի վերաբերյալ ելույթներ ունենալու վերաբերյալ: Հանդիպում-քննարկում են նշված թեմաները, Տիգրան Ուրիխանյանը հայտարարում է, որ այդ մասին պետք է խոսի նաեւ ԱԺ-ում եւ կայքի հետ պայմանագիր կնքի: Քննության վերջնական փուլում հանդիպում եմ մի լրատվական տվյալի, որ Ուրիխանյանին «ՎՏԲ»-ի կողմից մերժվել է 90մլն. դրամի վարկը: Ի՞նչ եք կարծում՝ պատահականությո՞ւն է…Եվ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է «ՎՏԲ»-ին եւ Ուրիխանյանին շորթելու մեջ՝ այն դեպքում, երբ Ուրիխանյանն իր ցուցմունքներում չի նշում, որ պահանջ ու սպառնալիք է եղել: Նշում է, որ իրենից տարաբնույթ ձեւակերպումներով գումար է ուզել»:

Փաստաբանը հույս հայտնեց, որ դատաքննության ընթացքում Տիգրան Ուրիխանյանին ուղղված հարցերի միջոցով հնարավոր կլինի պարզել՝ ինչո՞ւ է «ՎՏԲ» բանկը Տիգրան Ուրիխանյանին մերժել 90 մլն դրամի վարկը:

Հիշեցնենք՝ նախաքննությամբ https://www.aravot.am/2016/12/21/839612/ պարզվել է, որ «Analitik.am» կայքի տնօրենը պարբերաբար հրապարակել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին և նրա մերձավորներին արատավորող, նրանց օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ: Դրանց վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, ով պատգամավորից ամսական 300.000 ՀՀ դրամ է պահանջել` հակառակ դեպքում սպառնալով շարունակել նմանատիպ հրապարակումները:
Գործի վերաբերյալ մանրամասները ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031