Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կեղծ ցուցմունքները տվել են, իրանք դուրսն են, մեզ տանում-բերում են». Նորք-Մարաշի զինված խմբի անդամ Խաչիկ Ավետիսյան

Հունվար 13,2017 16:50

Այսօր Կենտրոն եւ Նորք -Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված «Նորք -Մարաշի զինված խմբի» գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանը չէր եկել դատական նիստին: Ինչպես տեղեկացրել ենք, դատավորն ասաց, որ քրեակատարողականից տեղեկացրել են, թե Վահան Շիրխանյանը հրաժարվել է մասնակցել դատական նիստին ու հրաժարվել է առհասարակ դուրս գալ խցից, թեեւ իր առողջական վիճակը բավարար է, կարող է գալ: Մինչդեռ Հայկ Ալումյանը վստահեցրեց, որ Վահան Շիրխանյանը անկողնային է, նա առանց պատգարակի ի վիճակի չէ գալ, նրան պետք է բերեն:

Փաստաբանները մեկը մյուսի հետեւից սկսեցին հորդորել դատավորին, որ արհեստականորեն չերկարաձգեն ու չձախողեն նիստերը եւ իրենց իրավունքները չխախտեն:

Գործով մեղադրյալ Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանի խոսքերով՝ ընդունենք, այս նիստը հետաձգվեց եւ հաջորդ նիստը մեկ շաբաթ անց եղավ, նորից նույն իրավիճակն է լինելու. «Դուք հավատում եք բժշկին, որ գրել է, թե բավարար է առողջությունը, բայց Շիրխանյանն էլ հայտարարել է, որ ինչպիսի առողջական խնդիրներ ունի: Այս պայմաններում դա բավարար է, որ դատարանի կողմից նշանակվի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Մեկ-երկու շաբաթ հետո, մեկ է, դատարանը այս որոշման գալու է, չձգձգվի»:

Նա սկսեց ձայնը բարձրացնել, երբ դատավորն ասաց, որ բժիշկը այլ բան է ասում: Հովիկ Արսենյանի խոսքերով՝ մարդն էլ ասում է՝ չեմ կարող գալ, բա ե՞րբ պետք է լինի փորձաքննությունը, ավելի լավ է շուտ այդ որոշումը կայացնեն: Դատավորը հորդորեց Հովիկ Արսենյանին չխանգարել նիստը: Նա էլ արձագանքեց. «Հիմա էլ խանգարող դառա՞»:

Պաշտպաններից մեկը առաջարկեց, որ Վահան Շիրխանյանի մասը գործից անջատել, որ այս գործով նիստերը կայանան:

Դատավորը չընդունեց: Նա ասաց, որ հաջորդ դատական նիստը նշանակվում է հունվարի 20-ին, ժամը 14.30-ին:

Ուշագրավ է, որ նիստի ավարտին զինված խմբի անդամ Խաչիկ Ավետիսյանը բորբոքվեց եւ մատը թափահարելով ասաց. «Կեղծ ցուցմունքները տվել են, իրանք դուրսն են, մեզ տանում-բերում են, տանում-բերում են»: Նա ասաց, որ հաջորդ նիստին չի գա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031