Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Իրականում սա շաբաշ չէ» (Տեսանյութ)

Հունվար 13,2017 16:45

«Նախկին պայմանագիրը 10 տոկոս ապրանքով էր: Ռուսաստանն ու Վրաստանը հետեւյալ պայմանավորվածությունն են ձեռք բերել՝ այս պահին 1 միլիարդ խորանարդ մետր գազի ներկրման դեպքում պայմանագիրը գործում է 10% ապրանքով, հաջորդ միլիարդի վրա գումար է տրամադրված, որն իր արժեքով ավելի ցածր է, քան 10% գազը: Հետեւաբար, այս տրանզիտի ժամանակ «Գազպրոմ» ընկերությունը որոշակի գումար շահում է, որը նախատեսված է եղել այն սակագնի նվազեցման մեջ, որի մասին մենք հայտարարել ենք: Մենք ներկայացրել էինք 4 գործոն, որոնք ազդում են սակագնի նվազեցման վրա, որոնցից մեկը սա է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստան ներմուծվող ռուսական գազի տարանցման գինը վրացական կողմը նվազեցրել է:

Վարչապետը վստահեցրեց, որ ռուս-վրացական համաձայնությամբ չեղյալ չի դառնում Իրանից Վրաստան Հայաստանի տարածքով գազ տարանցելու ծրագիրը:

Վարչապետի ներկայացմամբ՝ եթե մեր երկիր 1 միլիարդ խորանարդ մետրից ավելի ռուսական գազ ներմուծվի՝ տարանցման դիմաց գումար են վճարելու Վրաստանին:

Մանրամասն՝ տեսանյութում

Վրացական գործընկերներն էլ այդ գումարով հնարավորություն են ունենում գազ գնել այն երկրից, որտեղից ցանկանում են:

Հարցին՝ եթե Հայաստանի վարչապետը Կարեն Կարապետյանը չլիներ, արդյոք «Գազպրոմը» կգնա՞ր գազի սակագնի նվազեցման, վարչապետը պատասխանեց.« «Ընկերական հարաբերություններ կան, անձնական վստահությունը իսկապես գործոն է: Ես չեմ բացառում, որ ես վարչապետ եմ, դրա համար «Գազպրոմը» գնաց այդ գործարքին: Բոլորն ասում են՝ սա նախընտրական շոու է, դա այդպես չէ, ես ընդամենը ուզում եմ, որ տնտեսությունն ակտիվանա: Իրականում սա շաբաշ չէ: «Գազպրոմ»-ի ակնկալիքը ո՞րն է. շուկայի ընդլայնման պարագայում ինքը կորուստ չունենա: Մեկ տարվա մեջ եթե չկոմպենսացվեն այդ ծախսերը, նա կգնա՞ր այդ քայլին, կարծում եմ՝ ոչ»:

Ապա վարչապետը շարունակեց՝ փորձում են այնպես անել, որ շուկայի ընդլայնման պարագայում ընկերությունը կորուստ չունենա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031