Վճռաբեկ դատարանի շենքի դիմաց այսօր մի խումբ ցուցարարներ պահանջում էին պատժել Լոռու մարզի դատավոր Բորիկ Գրիգորյանին: Իսկ պատճառը նրա կայացրած որոշումն է ընդդեմ 5 երեխաների մայր Լուսինե Ղաբուզյանի:
«Լուսինե Ղաբուզյանը, ենթարկվելով ընտանեկան բռնության, ամուսնալուծվել է, սակայն ամուսինը նրան թույլատրել է տանել 5 երեխաներից երեքին միայն, իսկ երբ Լուսինեն դիմել է դատարան, դատավորն առանց կողմերից որևէ մեկի ներկայության, անցկացրել է նիստ և որոշել զրկել կնոջը երեք երեխաներին խնամելու իրավունքից»,- «Ա1+»-ին պատմեց «Կանանց աջակցման կենտրոնի» անդամ Հասմիկ Գևորգյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև