Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Բեգլարյանի խոսքով՝ տոնական օրերին մաքսային կանոնների խախտում չի արձանագրվել

Հունվար 13,2017 16:23

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով տոնական օրերին մաքսային համակարգն աշխատել է արտակարգ ռեժիմով. մաքսային ծառայության առանձին ստորաբաժանումներում, մաքսային հսկողության գոտիներում ու մաքսային պահեստներում 31.12.2016-08.01.2017թ. ժամանակահատվածում հերթապահություն է իրականացվել: Ըստ ՊԵԿ մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ Կարեն Բեգլարյանի, այդ օրերին մաքսային մարմինների կողմից երրորդ երկրներից ընդունվել է ներմուծման՝ 56 բեռնային և 1564 ուղևորային հայտարարագիր, արտահանման՝ 14 բեռնային և 1504 ուղևորային հայտարարագիր: Համապատասխանաբար հայտարարագրվել են 887.7 միլիոն և 187.8 միլիոն դրամ մաքսային արժեքով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ, գանձվել է շուրջ 211.7 մլն. դրամի չափով մաքսային վճար: Իսկ ԵԱՏՄ անդամ երկրներից ընդունվել է ներմուծման 355 և լրացվել՝ արտահանման 62 հայտարարագիր: Այդ օրերին մաքսային մարմիններում հայտարարագրվել է 114.5 տոննա սննդամթերք, 72 տոննա միրգ և բանջարեղեն, 296.5 տոննա ցորեն, 55.6 տոննա նավթամթերք և այլ ապրանք:

«Իրականացված հերթապահության նպատակն էր տոնական օրերին ևս պատշաճ ապահովել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների, ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների անխափան իրականացումը, ինչպես նաև շուտ փչացող և այլ ընթացիկ պլանավորում պահանջող ապրանքների արտահանումն ու ներմուծումը»,-ընդգծել է Կարեն Բեգլարյանը: Ամանորին ընդառաջ դեկտեմբեր ամսվա ընթացքում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծավալների աճին զուգահեռ բարդություններ էին առաջացել նաև բեռնափոխադրումների մասով: Անբարենպաստ եղանակի պատճառով Վերին Լարս մաքսային կետ փակ էր, նաև Փոթի նավահանգստում էին դժվարություններ առաջացել: Կարեն Բեգլարյանի խոսքով՝ տոնական օրերին մաքսային կանոնների խախտում չի արձանագրվել: Շուտ փչացող ապրանքների մասով նույնպես որևէ խնդիր չի ծագել:

Ոչ աշխատանքային օրերին մաքսային մարմինների հետ հերթապահել են նաև սահմանային հսկողություն իրականացնող պետական մարմինները և առևտրային բանկերը:

 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031