ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա իր Visa քարտապանների համար, որոնք մասնակցում են Դուբայում Գնումների փառատոնին:
Գնումների փառատոնի ընթացքում վճարելով Visa քարտերով ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հնարավորություն կստանան օգտվել լավագույն առաջարկներից ու զեղչերից բոլոր առևտրային կետերում և ժամանցի կենտրոններում:
Բացի այդ, Փառատոնի անցկացման ընթացքում վճարելով Visa քարտերով ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան մինչև 25 % զեղչ Դուբայի Jumeirah հյուրանոցային ցանցում: Առաջարկը գործում է մինչև 2017թ. հունվարի 28-ը: Մանրամասներ կարելի է գտնել հղումով:
Թվով 22-րդ Գնումների փառատոնը անցնում է Դուբայում 2016 թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2017թ. հունվարի 28-ը: Այդ ժամանակահատվածում ԱՄԷ-ի մայրաքաղաքն ամբողջովին վերածվում է մի մեծ առևտրային հարթակի: Դուբայի հյուրերին սպասում են տարատեսակ շոուներ, մրցանակների խաղարկություններ և նվերներ:
Կարդացեք նաև
ՎՏԲ-Հայաստան Բանկ