Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման 100 օրվա լրանալու առթիվ հանդիպում էր կազմակերպել լրագրողների հետ:
Aravot.am-ը պարոն վարչապետից հետաքրքրվեց՝ ի՞նչ դիրքորոշում ունի Կարեն Կարապետյանը ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ: Արդյոք կո՞ղմ է տարածքների հանձնում՝ հանուն խաղաղության տարբերակին, հաշվի առնելով, որ տարածքների հանձնման հարցը հատկապես ծագումով ղարաբաղցիներն են սուր տանում, իսկ վարչապետի արմատները Արցախից են:
«Դուք ձեր հարցին իմ ծագումից ելնելով արդեն պատասխանեցիք: Չէ, ես դրա կողմնակիցը չեմ: Բայց ես հստակ ունեմ մի տարբերակ, երբ որ մեր ինքնասիրությունը, մեր անվտանգությունը, մեր հաղթանակը մենք կարող ենք պաշտպանել, պահպանել համապատասխան բանակցությունների արդյունքում: Թե ինչպիսին բանակցությունների արդյունքները կլինեն, սցենարն այս պահին… »:
Տարածքների հանձնում՝ կարգավիճակի դիմաց՝ սրա շուրջ են բանակցությունները, մեզ այս դիտարկմանն էլ վարչապետն ասաց. «Փոխզիջումը ոչ միայն տարածքներն են, փոխզիջումը տարբեր բաներ են: Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում որեւիցե մեկը կվերցնի իր վրա այդ պատասխանատվությունը, կկայացնի մի որոշում, որի հետ մեր ազգը համաձայն չէ»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ