Այսօր Կենտրոն եւ Նորք -Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված «Նորք Մարաշի զինված խմբի» գործով դատական նիստը չկայացավ, քանի որ Վահան Շիրխանյանը դատական նիստին չէր ներկայացել: Այս մասին մանրամասները՝ ավելի ուշ:
Նախ, դատարան ներկայանալուն պես զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը նայելով դահլիճին՝ ողջունեց ու ձեռքով միավորման նշան ցույց տվեց:
Կարդացեք նաև
Նիստի ավարտից հետո նա սկսեց բղավել. «Էս դատարանը բառիս բուն իմաստով շոու է, շոու բիզնես են սարքել: Ինչքան ուզեն փորձեն մեզ ոչնչացնել՝ չի՛ ստացվելու: Չի՛ լինելու իրանց մոտ: Խոսքի համար անազատություն…Սա՛ է արդարությունը Հայաստանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ